41 views
Գինին ամբողջ աշխարհում ամենատարածված ու սիրված ալկոհոլային ըմպելիքներից է: Առողջության պահպանման համար մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից, սակայն որոշ դեպքերում գինին բացառություն է: Ոչ բոլորը գիտեն, որ այս համեղ ոգելից խմիչքը նաև շատ օգտակար է առողջության համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 անչափ հետաքրքիր փաստ գինու մասին, որոնք քչերին են հայտնի: 1. Գինին պահպանում է երիտասարդությունը Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից և դանդաղեցնում է ծերացման գործընթացները: 2. Կանխարգելում է քաղցկեղը Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինին օգնում է նվազեցնել հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: 3. Նվազեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը և պահպանել հոգեկան առողջությունը: 4. Պահպանում է սրտամկանի առողջությունը Գիտնականները վաղուց ապացուցել են, որ գինին օգնում է նաև պահպանել սրտամկանի առողջությունը: 5. Պահպանում է հիշողությունը Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակ գինի խմելը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաև նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը: 6. Նպաստում է երկարակեցությանը Ֆինն գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գինին 34%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am