
45 views
Առողջ օրգանիզմի կենսագործունեության վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալը կօգնի Ձեզ ժամանակին նկատել խանգարումները, որոնք ի սկզբանե կարող են աննշան թվալ, սակայն ունակ են հանգեցնել խիստ վատ հետևանքների: Ձեզ ենք ներկայացնում բժիշկների կողմից առանձնացված 7 ախտանշան, որոնք կարևոր ահազանգ են: Ջերմության բարձրացում Շատերս կարծում ենք, որ բարձր ջերմությունն անկարևոր և նորմալ երևույթ է, սակայն դրա չափից դուրս բարձրանալը կամ կայուն բնույթ ունենալը կարող են լուրջ խնդրի մասին խոսել. բարձր ջերմությունն օրգանիզմում առկա ինֆեկցիայի մասին առաջին ահազանգը կարող է լինել: Ջերմության բարձրացման համար խթան կարող են հանդիսանալ նաև չարորակ նորագոյացությունները, օրինակ՝ լիմֆոման: 3 օրից ավել տևող բարձր (37C) ջերմության դեպքում դիմեք թերապևտին: Տեսողության խաթարումներ Օրինակ, եթե աչքի առաջ ի հայտ են գալիս սպիտակ կետեր կամ լույսի արտացոլումներ, ապա դա կարող է վկայել նոր սկսվող միգրենի մասին: Ելնելով խանգարման տեսակից, տևողությունից և այլ մանրամասներից՝ կարելի է պարզել, թե ինչ տեսակի խնդրի մասին է խոսքը, ինչն էլ կօգնի կանխել տեսողության կորուստը: Õ‡Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¶Õ½ÕºÕ¡Õ½Õ¥Õ¬Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Շնչառության պատահական խանգարումը կարող է լինել սթրեսի, ավելորդ քաշի, սրտային տարբեր հիվանդությունների և այլ՝ ավելի լուրջ պատճառներից, ինչպիսիք են, օրինակ, թոքերի քրոնիկ հիվանդությունները, բրոնխիտը, ասթման, թոքաբորբը, թոքային էմբոլիան և այլ: Անհանգստության կամ այլ կերպ կոչված պանիկայի նոպաները նույնպես շնչառության կարճատև կանգի կամ դժվարաշնչության կարող են բերել, որը օրգանիզմի վտանգավոր կամ անսովոր իրավիճակներին բնականոն ռեակցիայի հետևանք է հանդիսանում: Արագ հագեցում սննդից Եթե սննդի առօրյա սովորական չափաբաժինը դարձել է Ձեզ համար շատ, ավելին՝ ուղեկցվում է սրտառնոցով, փսխումով, վքնածությամբ և քաշի կորստով, ապա պետք է անհանգստանալ և դիմել բժշկի. նշանները կարող են պայմանավորված լինել գաստրոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունով կամ ստամոքսի խոցով, ծանր դեպքերում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: Աղիները գործելու պրոցեսի շեղում նորմայից Այս սովորությունը կրում է անհատական բնույթ, սակայն փոփոխությունները, որոնք ծագում են անսպասելի և անբացատրելի կերպով, կարող են խոսել բակտերիալ ինֆեկցիայի, ինչպես օրինակ՝ սալմոնելայի, կամ պառազիտար հիվանդության, աղիների քաղցկեղի կամ բորբոքված աղիքի մասին: Կղանքի գույնի փոփոխությունը, դրանում առկա արյունը, փորլուծությունը կամ շարունակական փորկապությունը լուրջ նախազգուշացումներ են հանդիսանում: Õ"Õ¡Õ·Õ« Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¸Ö'Õ´ Քաշի կանոնավոր և անպատճառ նվազումը կարող է հաճելի թվալ շատերին, սակայն իրականում դրա պատճառ կարող են լինել այնպիսի լուրջ հիվանդությունները, ինչպիսիք են հիպերթիրոիդիզմը, շաքարային դիաբետը, դեպրոսիան, լյարդի հիվանդությունները, քաղցկեղը կամ նյութափոխանակության և ներծծման պրոցեսների տարատեսակ խանգարումները: Եթե ունեք հարատև քաշի անկում, սակայն ավելորդ ճարպակալում չունեք և չեք փոխել Ձեր սննդակարգը, ուրեմն արժե դիմել բժշկի: Õ€Õ¸Õ£Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« Õ¡Õ¶Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հոգեկան լարվածությունը, պահվածքի փոփոխությունները, կենտրոնանալու դժվարացումը, ուշադրության շեղումը և մտավոր ունակությունների իջեցումը կարող են ինֆեկցիայի, թերի սնվածության կամ դեղորայքի հետևանք լինել, որոնց երկարաձգման դեպքում պետք է խորհրդակցել հոգեբանի հետ: Նյութի աղբյուրը՝ astghikmc.am