
87 views
Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին: Որոշ դեպքերում դատարկ ստամոքսին այս կամ այն մթերքն օգտագործելը պարզապես անարդյունավետ կլինի, իսկ որոշ դեպքերում էլ կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Այս մասին գրում է med.tert.am -ը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին: 1. Յոգուրտ Õ‡Õ¡Õ¿Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶ Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¸Õ¿ÕµÕ¡Õ¶ ÕµÕ¸Õ£Õ¸Ö'Ö€Õ¿ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¤Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¯ Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ«Õ¶ ÕµÕ¸Õ£Õ¸Ö'Ö€Õ¿ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¸Ö'Õ´ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ¡Õ²Õ¡Õ©Õ©Õ¸Ö'Õ´ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¯Ö"Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ« ÕµÕ¸Õ£Õ¸Ö'Ö€Õ¿Õ¸Ö'Õ´ ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¾Õ¸Õ² Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ©Õ©Õ¾Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¡Õ¯Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ«Õ¶Õ¹Õ« Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¸Õ¾ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¨ Õ¸Õ¹ Õ´Õ« Ö…Õ£Õ¸Ö'Õ¿ Õ¹Õ« Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡: 2. Տանձ Տանձը նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին, քանի որ այն պարունակում է չափազանց կոշտ մանրաթելեր, որոնք կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը: 3. Լոլիկ Լոլիկները հարուստ են դաբաղանյութերով, որոնք բարձրացնում են ստամոքսի թթվայնությունը: Սա կարող է հանգեցնել գաստրիտի, պանկրեատիտի կամ կոլիտի: Լոլիկից բացի դաբաղանյութերով հարուստ են նաև խուրման ու քաղցր կարտոֆիլը: 4. Բանան Դատարկ ստամոքսին բանան ուտելու դեպքում արյան մեջ կտրուկ բարձրանում է մագնեզիումի մակարդակը, ինչը կարող է բացասաբար ազդել սրտի աշխատանքի վրա: Բացի այդ, դատարկ ստամոքսին բանան ուտելու դեպքում խանգարվում է կալիումի ու մագնեզիումի բալանսը, ինչը դառնում է թուլության ու քնկոտության պատճառ: 5. Ցիտրուսային մրգեր Ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ մրգային թթուներ, ինչի հետևանքով դրանք դատարկ ստամոքսին ուտելու դեպքում կարող է առաջանալ ստամոքսի այրոց և անգամ գաստրիտ: 6. Սուրճ Սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և կարող է դառնալ ստամոքսի այրոցի և ծանրության զգացողության առաջացման պատճառ: Բացի այդ, ամեն օր նախաճաշի փոխարեն սուրճ խմելու դեպքում առաջանում է սերոտոնինի դեֆիցիտ, ինչն էլ հանգեցնում է օրվա ընթացքում ընկճված վիճակի: 7. Ալկոհոլային ըմպելիքներ Դատարկ ստամոքսին ալկոհոլ օգտագործելու դեպքում մարդը երկու անգամ արագ է արբում: Բացի այդ, այդ ժամանակ խումարի ախտանշանները շատ ավելի տհաճ են լինում, քանի որ տոքսիկ նյութերը շատ ավելի դանդաղ են դուրս գալիս օրգանիզմից: 8. Սառը գազավորված ըմպելիքներ Այս սովորությունը ոչ միայն բացասաբար է ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա, այլև դանդաղեցնում է արյան հոսքը դեպի այս օրգանը, ինչը բացասաբար է ազդում մարսողության գործընթացի վրա: 9. Մաստակ Ծամելու գործընթացը խթանում է մարսողական տրակտի աշխատանքը և ստամոքսը սկսում է ստամոսահյութ արտադրել՝ սնունդը մարսելու համար: Սակայն երբ ստամոքսահյութը կուտակվում է դատարկ ստամոքսում, տուժում է ստամոքսի լորձաթաղանթը: Այս ամենի հետևանքով կարող է զարգանալ քրոնիկական գաստրիտ ու կոլիտ: Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua