logo

healthy blog

blog
healthy lifestyle
beautybody carehealthy food
diseases
diseasespsychologyinterviewschild caremedicine of the future
med info
program
entertainment
announcementsculturesporttravel newsrecipe
​
en
  • Armenian_Flag AM
  • UK_Flag EN
  • Russian_Flag RU
  • 09:11:19
    09:11:19

    Sitemap

    healthy lifestyle

    diseases

    med info

    entertainment

    Follow us

    qoutesԱուտոիմուն թիրեոիդիտ և հղիություն

    Աուտոիմուն թիրեոիդիտ և հղիություն

    ⁉️

    Հաճախ տրվող հարցեր`

    ✅

    Արդյո՞ք հղիությունը հակացուցված է ԱԻԹ-ի ժամանակ

    ⚠️

    Ոչ: Հղիությունը հակացուցված չէ ԱԻԹ ունեցող կանանց համար վահանագեղձի Նորմալ ֆունկցիայի պայմաններում: TSH-ի մակարդակը հղի կնոջ մոտ պետք է լինի ոչ ավել, քան 2,5 մՈւ/լ:

    ✅

    Կարո՞ղ է արդյոք հղի կինը լինել աուտոհակամարմինների (ATTPO, ATTG) կրող առանց գեղձի ֆունկցիայի խանգարման:

    ⚠️

    Այո, կարող է: Այդ դեպքում պետք է հսկել հորմոնների քանակը արյան մեջ, քանի որ ավելանում է հիպոթիրեոզի և հարաբերական հիպոթիրոքսինեմիայի զարգացման ռիսկը, ինչը կարող է հանգեցնել մի շարք մանկաբարձական բարդությունների:

    ✅

    Ինչո՞վ է վտանգավոր ՎԳ դիսֆունկցիան հղիության ժամանակ

    ⚠️

    Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները (ինչպես ավելացումը, այնպես էլ նվազումը) զգալի ազդեցություն ունեն հղիության զարգացման, պտղի օրգան- համակարգերի ձևավորման և զարգացման վրա, մեծացնում են վիժման, մեռելածնության, պտղի աճի խանգարման, բնածին արատների վտանգը:ՆյութըDr. Lusine Aghababyan, Endocrinologist

    read more
    banner

    qoutesԿատարակտ. պատճառները, ախտանիշները և ժամանակակից բուժման մոտեցումները

    Կատարակտը աչքի հիվանդություն է, որն արտահայտվում է ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումով, տեսողության սրության խանգարումով:
    Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Լուսինե Վանյանի հետ խոսել ենք հիվանդության պատճառների,ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդների մասին։

    Ակնաբույժ Լուսինե Վանյանի մոտ հետազոտության գրանցվելու համար զանգահարեք՝ 093 070788

    Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

    Med Infonews

    read more
    banner

    qoutesԿոշիկների տհաճ հոտն ամռանը. ինչո՞ւ է այն առաջանում և ինչպե՞ս դրանից ազատվել ընդմիշտ

    Տաք եղանակին նույնիսկ որակյալ կոշիկները կարող են տհաճ հոտ արձակել տնից դուրս գալուց ընդամենը մի քանի ժամ անց: Բարձր խոնավությունը, շոգը և փակ կոշիկները կատարյալ պայմաններ են ստեղծում բակտերիաների բազմացման համար, ինչն էլ հենց դառնում է սուր հոտի պատճառ: Այդուհանդերձ, այս խնդիրը կարելի է ոչ միայն ժամանակավորապես քողարկել, այլև զգալիորեն նվազեցնել կամ ընդհանրապես կանխել:

    Ինչու է կոշիկներից հոտ գալիս

    Տհաճ հոտի հիմնական պատճառը ոչ թե ինքնին քրտինքն է, այլ բակտերիաները, որոնք ակտիվորեն բազմանում են տաք և խոնավ միջավայրում: Ոտնաթաթերի վրա մեծ քանակությամբ քրտնագեղձեր կան, ուստի ոտքերն ամեն օր շատ խոնավություն են արտադրում: Երբ այն կուտակվում է կոշիկի մեջ, միկրոօրգանիզմները սկսում են քայքայել քրտինքի բաղադրիչները՝ առաջացնելով այդ յուրահատուկ հոտը:

    Ամռանն իրավիճակն ավելի է բարդանում օդի բարձր ջերմաստիճանի, սինթետիկ գուլպաների, փակ կոշիկների և ակտիվ կենսակերպի պատճառով: Խնդիրն անհամեմատ արագ է գլուխ բարձրացնում, եթե կոշիկը վատ է օդափոխվում կամ պատրաստված է էժանագին, սինթետիկ նյութերից:

    Բացի այդ, տաք եղանակին շատերը կոշիկները հագնում են առանց գուլպայի, ինչն էլ ավելի է արագացնում մարզակոշիկների, մոկասինների կամ տափակ կոշիկների մեջ բակտերիաների կուտակումը:

    Ի՞նչն է վատթարացնում հոտը։

    Ամենատարածված պատճառներից մի քանիսն են՝

    • նույն զույգ կոշիկները բազմիցս կրելը՝ առանց դրանք լիովին չորացնելո,

    • սինթետիկ ներբաններ և գուլպաներ,

    • կոշիկները պարբերաբար չմաքրելը,

    • չափազանց շատ քրտնարտադրությունը,

    • սնկային վարակները,

    • երկար ժամանակ փակ կոշիկներ կրելը,

    • սպորտային մարզումները և շոգը։

    Երբեմն խնդիրը կարող է կապված լինել ոչ միայն եղանակի, այլև ձեր մարմնի առանձնահատկությունների, սթրեսի, հորմոնալ անհավասարակշռության կամ էնդոկրին խանգարումների հետ։

    Եթե ուժեղ հոտը շարունակվում է նույնիսկ կոշիկների մանրակրկիտ խնամքից հետո, դիմեք բժշկի. դա կարող է լինել սնկային հիվանդության, հիպերհիդրոզի կամ այլ առողջական խնդիրների նշան։

    Տնային միջոցներ՝ հոտից ազատվելու համար

    Կան մի քանի պարզ եղանակներ, որոնք կօգնեն թարմացնել կոշիկները և նվազեցնել մանրէների աճը։

    Սոդա

    Սոդան հիանալի է խոնավությունն ու հոտերը կլանելու համար: Պարզապես կոշիկների մեջ ցանեք մի փոքր քանակությամբ սոդա, թողեք դրանք գիշերը և առավոտյան թափահարեք մնացորդը: Ավելի մեծ արդյունավետության համար կարող եք ավելացնել մի քանի կաթիլ թեյի ծառի կամ լավանդայի յուղ:

    Սպիտակ քացախ

    Քացախը օգնում է պայքարել մանրէների դեմ: Պետք է թրջել կտորը կամ անձեռոցիկը և նրբորեն սրբել կոշիկների ներսը, ապա լավ օդափոխել դրանք:

    Սառցախցիկ

    Որոշ մարդիկ օգտագործում են անսովոր մեթոդ։ Նրանք կոշիկները դնում են հերմետիկ փաթեթի մեջ և մեկ գիշեր թողնում են դրանք սառցախցիկում։ Ցածր ջերմաստիճանը նպաստում է մանրէների աճի դանդաղեցմանը։

    Թեյի տոպրակներ

    Չոր սև կամ կանաչ թեյի տոպրակները կարող են կլանել ավելորդ հոտերը։ Դրանք կարող են մի քանի ժամ մնալ կոշիկների ներսում։

    Ակտիվացված ածուխ

    Կտորե տոպրակի մեջ տեղադրված ակտիվացված ածխածնի հաբերը օգնում են գիշերը հեռացնել ավելորդ խոնավությունը և հոտը։

    Արև և օդափոխություն

    Թարմ օդը և արևի լույսը բնականորեն նպաստում են մանրէների քանակի նվազեցմանը: Երբեմն պարզապես կոշիկները պատուհանի մոտ կամ պատշգամբում թողնելը բավարար է:

    Ինչպես կանխել հոտի կրկնությունը

    Խնդրի կրկնությունը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի պարզ կանոնների.

    • Ամեն օր փոխեք գուլպաները։

    • Կոշիկները հագնելուց հետո լավ չորացրեք։

    • Կանոնավոր կերպով փոխեք ներբանները։

    • Օգտագործեք դեզոդորանտներ և ոտնաթաթի խնամքի հակաբակտերիալ միջոցներ։

    • Մի պահեք խոնավ կոշիկները փակ պահարաններում։

    • Ընտրեք բնական նյութերից պատրաստված կոշիկներ։

    • Առնվազն երկու զույգ կոշիկ կրեք յուրաքանչյուր սեզոնի համար։

    • Պարբերաբար լվացեք սպորտային կոշիկները (եթե արտադրողը թույլ է տալիս)։

    Ի՞նչ միջոցներ են իրականում օգնում

    Այսօր հասանելի են հակաբակտերիալ սփրեյներ, ուլտրամանուշակագույն չորացուցիչներ, չորացնող միջոցներ և ակտիվացված ածխով հատուկ ներդիրներ։

    Մասնագետները խորհուրդ են տալիս սովորական բուրմունքների փոխարեն ընտրել հակաբակտերիալ միջոցներ։ Հոտը քողարկելը միայն ժամանակավոր է, եթե խնդրի հիմնական պատճառը չի վերացվել։

    Ե՞րբ դիմել բժշկի

    Եթե ​​տհաճ հոտը շարունակվում է և ուղեկցվում է նաև քորով, թեփոտմամբ կամ չափազանց քրտնարտադրությամբ, դա կարող է վկայել սնկային վարակի կամ այլ առողջական խնդրի մասին: Նման դեպքերում խորհուրդ է տրվում խորհրդակցել մաշկաբանի կամ էնդոկրինոլոգի հետ։

    Այսպիսով, ամռանը կոշիկի տհաճ հոտը տարածված, բայց լուծելի խնդիր է: Ճիշտ խնամքը, կանոնավոր չորացումը և պարզ տնային միջոցները կօգնեն ձեր կոշիկները թարմ պահել նույնիսկ ամենատաք օրերին:

    Նյութը՝News.am

    read more
    banner

    qoutesԻնչո՞ւ է ծխախոտը հատկապես վտանգավոր պատանիների համար.

    Շատերը կարծում են, թե դեռահաս տարիքում ծխելը պարզապես «փորձ» է, բայց իրականում այն հարվածում է օրգանիզմին` հենց ձևավորման փուլում։

    Ինչո՞ւ է ծխախոտը հատկապես վտանգավոր պատանիների համար.

    🔹

    Երբ օրգանիզմը դեռ ձևավորվում է, նիկոտինը թույլ չի տալիս իմունային համակարգին ամրանալ։

    🔹

    Պատանիների սիրտն առանց այդ էլ ծանրաբեռնված է ակտիվ աճի ու կենսակերպի պատճառով։ Ծխելը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի ռիթմի խանգարումների։

    🔹

    Ծխող պատանիները դառնում են ավելի դյուրագրգիռ, իսկ ուշադրության պակասն անմիջապես անդրադառնում է դպրոցական առաջադիմության վրա։

    🔹

    Ծխախոտի ծուխը ասթմայի և հետագա ծանր բրոնխիտների ուղղակի պատճառ է դառնում։

    🔹

    Դեռահասները հատկապես զգայուն են նիկոտինի ազդեցության նկատմամբ: Նիկոտինը ուժեղ կախվածություն է առաջացնում և կարող է վնասել դեռահասների ուղեղի զարգացումը։

    Հիշե՛ք, որ նիկոտինային կախվածությունից ազատվելու հարցում դուք միայնակ չեք։ Խորհուրդ ենք տալիս կիսվել ձեր որոշման մասին ծնողների կամ վստահելի այլ մեծահասակների հետ, ինչպես նաև դիմել մասնագիտական աջակցության:

    📞

    Զանգահարե՛ք ծխելը դադարեցնելու ԹԵԺ ԳԻԾ՝ 060 44 00 01:

    Մեր մասնագետները կօգնեն ձեզ անցնել այս փուլը։

    Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ։

    read more
    banner

    qoutesՄեր մարմնում կա մի փոքրիկ թիթեռնիկ, որն ունակ է իրար խառնել մեր ողջ կյանքը, տրամադրությունն ու քաշը, եթե հանկարծ նեղանա մեզնից

    Մեր մարմնում կա մի փոքրիկ թիթեռնիկ, որն ունակ է իրար խառնել մեր ողջ կյանքը, տրամադրությունն ու քաշը, եթե հանկարծ նեղանա մեզնից։

    🔈

    Ողջույն սիրելիներս, այսօր Մայիսի 25-ն է՝ Վահանաձև գեղձի համաշխարհային օրը։ Որպես կլինիկական դեղագետ, ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ տարիներով պայքարում անբացատրելի հոգնածության, քաշի տատանումների կամ մազաթափության դեմ՝ չկասկածելով, որ մեղավորը հենց այս գերհզոր «թիթեռնիկն» է։

    ✨️

    Ահա մի քանի կարևոր, գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ խնամել այն, կողմնորոշվել դեղերի ու սննդի հարցում։

    💊

    Դեղորայքի ընդունման ոսկե կանոնները

    🔸️

    Եթե ձեզ նշանակվել է լևոթիրոքսին հիպոթիրեոզի դեպքում, հիշեք՝ սա խիստ նեղ թերապևտիկ պատուհան ունեցող դեղ է։ Այն պետք է ընդունել բացարձակ դատարկ ստամոքսին, ուտելուց առնվազն 30-ից 60 րոպե առաջ, միայն ջրով։

    Երբեք մի համատեղեք այս դեղը սուրճի, կաթնամթերքի, կալցիումի կամ երկաթի հավելումների հետ։ Դրանք կապում են դեղանյութը ստամոքսում և թույլ չեն տալիս, որ այն ներծծվի։ Դեղի և այս հավելումների միջև պետք է լինի առնվազն 4 ժամվա տարբերություն։

    🥘🍲

    Սննդակարգ և կենսակերպ

    Յոդացված աղը մեր հիմնական դաշնակիցն է, բայց հիշեք՝ յոդը ցնդող տարր է։ Աղը ավելացրեք կերակրի պատրաստման ամենավերջում, այլ ոչ թե եռալու ընթացքում։

    Կաղամբը, բրոկոլին, ծաղկակաղամբը պարունակում են նյութեր, որոնք կարող են խանգարել յոդի ներծծմանը, սակայն միայն հում վիճակում և մեծ քանակությամբ։ Եփելու դեպքում այդ ազդեցությունը գրեթե վերանում է, այնպես որ հանգիստ կարող եք ուտել ջերմային մշակման ենթարկված տարբերակները։

    🚦

    Վիտամիններ և հավելումներ

    🔹️

    Սելենը և ցինկը կարևոր են վահանաձև գեղձի հորմոնների ակտիվացման համար, սակայն դրանց ինքնագլուխ ընդունումը, հատկապես բարձր դեղաչափերով, կարող է տոքսիկ լինել։ Նախապատվությունը տվեք բնական աղբյուրներին, օրինակ՝ օրական ընդամենը երկու բրազիլական ընկույզը լրացնում է սելենի օրական պահանջը։

    🔹️

    Վիտամին Դ-ի և մագնեզիումի բավարար մակարդակը նույնպես ապահովում է իմունային համակարգի հավասարակշռությունը, ինչը ծայրահեղ կարևոր է Խաշիմոտոյի նման autoimmune խնդիրների դեպքում։

    ‼️

    Ինչպե՞ս վարվել հիվանդության հետ

    Մի զբաղվեք ինքնաբուժությամբ և մի փոխեք դեղաչափերը ընկերուհու կամ հարևանի խորհրդով։ Վահանաձև գեղձի բուժումը անհատական է և հիմնվում է ձեր արյան անալիզների՝ մասնավորապես ՏՏՀ (TSH) մակարդակի վրա։

    🌏

    Տարեկան գոնե մեկ անգամ խորհրդակցեք էնդոկրինոլոգի հետ, կատարեք վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՍՈՆՈ) և հորմոնալ սկրինինգ, հատկապես եթե պլանավորում եք հղիություն, քանի որ մոր հորմոնները կենսական են բալիկի նյարդային համակարգի զարգացման համար։

    🏁

    Եկեք ավելի ուշադիր լինենք մեր մարմնի ազդակների հանդեպ։ Կիսվեք այս նյութով ձեր էջում, որպեսզի ձեր մտերիմներն էլ իրազեկված լինեն և ճիշտ հոգ տանեն իրենց առողջության մասին։

    Առողջ եղեք։Նյութը՝Nareg Varjabedian

    read more
    banner

    qoutesԱուտոիմուն թիրեոիդիտ և հղիություն

    Աուտոիմուն թիրեոիդիտ և հղիություն

    ⁉️

    Հաճախ տրվող հարցեր`

    ✅

    Արդյո՞ք հղիությունը հակացուցված է ԱԻԹ-ի ժամանակ

    ⚠️

    Ոչ: Հղիությունը հակացուցված չէ ԱԻԹ ունեցող կանանց համար վահանագեղձի Նորմալ ֆունկցիայի պայմաններում: TSH-ի մակարդակը հղի կնոջ մոտ պետք է լինի ոչ ավել, քան 2,5 մՈւ/լ:

    ✅

    Կարո՞ղ է արդյոք հղի կինը լինել աուտոհակամարմինների (ATTPO, ATTG) կրող առանց գեղձի ֆունկցիայի խանգարման:

    ⚠️

    Այո, կարող է: Այդ դեպքում պետք է հսկել հորմոնների քանակը արյան մեջ, քանի որ ավելանում է հիպոթիրեոզի և հարաբերական հիպոթիրոքսինեմիայի զարգացման ռիսկը, ինչը կարող է հանգեցնել մի շարք մանկաբարձական բարդությունների:

    ✅

    Ինչո՞վ է վտանգավոր ՎԳ դիսֆունկցիան հղիության ժամանակ

    ⚠️

    Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները (ինչպես ավելացումը, այնպես էլ նվազումը) զգալի ազդեցություն ունեն հղիության զարգացման, պտղի օրգան- համակարգերի ձևավորման և զարգացման վրա, մեծացնում են վիժման, մեռելածնության, պտղի աճի խանգարման, բնածին արատների վտանգը:ՆյութըDr. Lusine Aghababyan, Endocrinologist

    read more
    banner

    qoutesԿատարակտ. պատճառները, ախտանիշները և ժամանակակից բուժման մոտեցումները

    Կատարակտը աչքի հիվանդություն է, որն արտահայտվում է ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումով, տեսողության սրության խանգարումով:
    Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Լուսինե Վանյանի հետ խոսել ենք հիվանդության պատճառների,ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդների մասին։

    Ակնաբույժ Լուսինե Վանյանի մոտ հետազոտության գրանցվելու համար զանգահարեք՝ 093 070788

    Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

    Med Infonews

    read more
    banner
    blog
    Archive
    About us
    beauty
    body care
    healthy food
    diseases
    psychology
    interviews
    child care
    medicine of the future
    program
    announcements
    culture
    sport
    travel news
    recipe
    https://www.facebook.com/AroxjBlog
    https://www.instagram.com/aroxjblog.am/
    https://www.youtube.com/@%D4%B1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D4%B2%D5%AC%D5%B8%D5%A3
    ⓒlogo

    healthy blog

    2026 | All rights reserved.

    recent posts

    banner

    Շատ փոքր ՌՆԹ-ներ, մեծ հույս՝ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար

    65 views

    25 MAY 2026 07:35

    banner

    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

    310 views

    22 MAY 2026 12:41

    banner

    Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ տարածում է գտել երեխաների և դեռահասների շրջանում

    352 views

    22 MAY 2026 09:09

    banner

    Շատերս մեր ծարավը հագեցնելու համար օգտվել ենք Հանրապետության հրապարակում գտնվող ցայտաղբյուրից։ Առաջին հայացքից թվում է,թե հասարակ ցայտաղբյուր է,սակայն այն ավելի մեծ նշանակություն ունի, քան միայն ծարավը հագեցնելը

    231 views

    22 MAY 2026 08:57

    banner

    Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

    316 views

    22 MAY 2026 08:29

    banner

    Աշխարհի ավելի քան 100 մասնագետ Երևանում քննարկում են էպիլեպսիայի բուժման և ախտորոշման վերջին ձեռքբերումները

    388 views

    21 MAY 2026 12:23

    banner

    «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը պաշտոնապես բացվեց Հայաստանում

    354 views

    21 MAY 2026 12:06

    med info

    banner

    Ռևմատոիդ արթրիտ.ինչու՞ են հոդերը ցավում եւ ինչպես բուժել

    544 views

    banner

    Կատարակտ. պատճառները, ախտանիշները և ժամանակակից բուժման մոտեցումները

    54 views

    banner

    Կարո՞ղ են վահանաձև գեղձի հանգույցները վերածվել քաղցկեղի

    516 views

    banner

    Ինչ է տեղի ունենում, երբ լեղապարկում քարեր են առաջանում

    159 views

    banner

    Տախիկարդիա. ե՞րբ և ինչո՞ւ են հաճախանում սրտի զարկերը

    96 views

    banner

    Ակնե. ինչպե՞ս ազատվել խնդրից և ի՞նչ չի կարելի անել

    112 views

    banner

    Կա՞ փսորիազի բուժում եւ արդյոք այն վարակիչ է

    112 views

    banner

    Առիթմիա.ե՞րբ է ի հայտ գալիս եւ ինչպե՞ս բուժել

    1236 views

    banner

    Շաքարային դիաբետ․ինչի՞ց է առաջանում եւ Ինչպե՞ս պայքարել

    264 views

    banner

    Եղունգների սնկային հիվանդություն.ինչու՞ է առաջանում և ինչպես պայքարել

    172 views

    banner

    Ռևմատոիդ արթրիտ.ինչու՞ են հոդերը ցավում եւ ինչպես բուժել

    544 views

    banner

    Կատարակտ. պատճառները, ախտանիշները և ժամանակակից բուժման մոտեցումները

    54 views

    healthy lifestyle

    banner

    Կոկոսի յուղի օգտակար հատկությունները

    323 views

    banner

    Կոշիկների տհաճ հոտն ամռանը. ինչո՞ւ է այն առաջանում և ինչպե՞ս դրանից ազատվել ընդմիշտ

    68 views

    banner

    Ինչո՞ւ է ծխախոտը հատկապես վտանգավոր պատանիների համար.

    154 views

    banner

    Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ տարածում է գտել երեխաների և դեռահասների շրջանում

    352 views

    banner

    Կոկոսի յուղի օգտակար հատկությունները

    323 views

    banner

    Կոշիկների տհաճ հոտն ամռանը. ինչո՞ւ է այն առաջանում և ինչպե՞ս դրանից ազատվել ընդմիշտ

    68 views

    diseases

    banner

    Սրտանոթային համակարգի ամենատարածված քրոնիկական հիվանդություններից է զարկերակային գերճնշումը

    1313 views

    banner

    Մեր մարմնում կա մի փոքրիկ թիթեռնիկ, որն ունակ է իրար խառնել մեր ողջ կյանքը, տրամադրությունն ու քաշը, եթե հանկարծ նեղանա մեզնից

    203 views

    banner

    Աուտոիմուն թիրեոիդիտ և հղիություն

    110 views

    banner

    Կապույտ հազ

    87 views

    banner

    Թալասեմիան արյունաստեղծ համակարգի ժառանգական հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ

    867 views

    banner

    Գաստրիտի առաջացման հիմնական պատճառները

    941 views

    banner

    Սննդային թունավորումների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով հինգ պարզ, բայց կարևոր կանոնի

    1548 views

    banner

    Սրտանոթային համակարգի ամենատարածված քրոնիկական հիվանդություններից է զարկերակային գերճնշումը

    1313 views

    banner

    Մեր մարմնում կա մի փոքրիկ թիթեռնիկ, որն ունակ է իրար խառնել մեր ողջ կյանքը, տրամադրությունն ու քաշը, եթե հանկարծ նեղանա մեզնից

    203 views

    entertainment

    banner

    Երևանը պատրաստվում է ընդունել մարտարվեստների Եվրոպայի ամենաթեժ իրադարձությունը

    755 views

    banner

    Շատերս մեր ծարավը հագեցնելու համար օգտվել ենք Հանրապետության հրապարակում գտնվող ցայտաղբյուրից։ Առաջին հայացքից թվում է,թե հասարակ ցայտաղբյուր է,սակայն այն ավելի մեծ նշանակություն ունի, քան միայն ծարավը հագեցնելը

    231 views

    banner

    Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

    316 views

    banner

    «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը պաշտոնապես բացվեց Հայաստանում

    354 views

    banner

    Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը

    128 views

    banner

    Երևանը պատրաստվում է ընդունել մարտարվեստների Եվրոպայի ամենաթեժ իրադարձությունը

    755 views

    banner

    Շատերս մեր ծարավը հագեցնելու համար օգտվել ենք Հանրապետության հրապարակում գտնվող ցայտաղբյուրից։ Առաջին հայացքից թվում է,թե հասարակ ցայտաղբյուր է,սակայն այն ավելի մեծ նշանակություն ունի, քան միայն ծարավը հագեցնելը

    231 views

    most viewed

    banner
    Սննդային թունավորումների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով հինգ պարզ, բայց կարևոր կանոնի

    Սննդային թունավորումների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ հետևելով հինգ պարզ, բայց կարևոր կանոնի։

    1. Պահպանե՛ք մաքրությունը

    Վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են «թաքնվել» ձեռքերի, սրբիչների և հատկապես կտրատման տախտակների, դանակների վրա։

    ✅

    Լվացե՛ք ձեռքերը սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում։

    ✅

    Մաքուր պահե՛ք բոլոր այն մակերեսներն ու գործիքները, որոնք օգտագործվում են սննդի պատրաստման ընթացքում։

    ✅

    Պաշտպանե՛ք խոհանոցը միջատներից, վնասատուներից և այլ կենդանիներից։

    2. Առանձնացրե՛ք հում և եփած մթերքը

    Հում միսը, թռչնամիսն ու ծովամթերքը կարող են պարունակել մանրէներ, որոնք հեշտությամբ փոխանցվում են այլ սննդամթերքներին։

    ✅

    Օգտագործե՛ք տարբեր տախտակներ և դանակներ։

    ✅

    Հում և եփած սնունդը պահե՛ք առանձին տարաների մեջ։

    3. Եփե՛ք լիարժեք

    Սնունդը պետք է պատրաստվի առնվազն 70°C ջերմաստիճանում։

    ✅

    Հատուկ ուշադրություն դարձրե՛ք աղացած մսին և թռչնամսին․ դրանք պետք է ամբողջությամբ եփված լինեն։

    4. Պահե՛ք սնունդը ճիշտ ջերմաստիճանում

    Սենյակային ջերմաստիճանում մանրէները բազմանում են շատ արագ։

    ✅

    Մի՛ հալեցրեք սառեցված սնունդը սենյակային ջերմաստիճանում։

    5. Օգտագործե՛ք թարմ մթերք և խմելուն պիտանի ջուր

    Նույնիսկ սառույցը կարող է վտանգավոր լինել, եթե պատրաստված է ոչ մաքուր ջրից։

    ✅

    Մանրակրկիտ լվացե՛ք միրգն ու բանջարեղենը, խուսափե՛ք ժամկետանց սննդից։

    Սննդային թունավորման ամենատարածված ախտանիշներն են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավ որովայնի շրջանում և թուլություն։

    ❗

    Անպայման դիմեք բժշկի, եթե ունեք բարձր ջերմություն, ուժեղ ջրազրկում կամ ախտանիշները տևում են 3 օրից ավելի։

    🍎

    Անվտանգ սնունդն՝ առողջ կյանքի հիմք։

    banner
    Կենդանիներ պահելու մշակույթը և դրա ազդեցությունը առողջության վրա

    Կենդանիներ պահելու մշակույթը կարող է մեծ օգուտ տալ մարդկանց հոգեբանական և ֆիզիկական առողջությանը, եթե այն կազմակերպված է գրագետ ձևով։ Անհրաժեշտ է համատեղ աշխատանք ընտանիքների, պետության և հասարակական կազմակերպությունների միջև՝ մշակույթը զարգացնելու և առողջության համար այն անվտանգ դարձնելու նպատակով։ Աշխարհում ընտանի կենդանի պահելու մշակույթը բավականին լայն տարածում ունի, բայց տարածվածության մակարդակը տարբեր է ըստ երկրների, տարածաշրջանների և մշակութային առանձնահատկությունների։ Աշխարհի բնակչության մեծ մասն ունի ընտանի կենդանի․ տարբեր հետազոտությունների համաձայն՝ աշխարհի տնային տնտեսությունների ավելի քան 55–60%-ը պահում է առնվազն մեկ կենդանի։ Ամենատարածված կենդանիները շները և կատուներն են, բայց շատ երկրներում տարածված են նաև թռչունները, ձկները, նապաստակները, ինչպես նաև էկզոտիկ կենդանիները։ Օրինակ` ԱՄՆ-ում տնային տնտեսությունների շուրջ 66%-ը (մոտ 87 միլիոն ընտանիք) պահում է կենդանի։ Ամենատարածվածը շներն են, ապա կատուները։ Եվրոպական շատ երկրներում ընտանի կենդանի պահելը մշակույթի անբաժան մասն է․ օրինակ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում ընտանի կենդանի ունեցող ընտանիքների թիվը 40–50% է։

    Ռուսաստանը համարվում է աշխարհի առաջատարներից մեկը կատուների թվով։

    Ճապոնիայում և Կորեայում տարածված են հիմնականում փոքր չափի շներ ու կատուներ, քանի որ բնակարանները փոքր են։ Չինաստանում վերջին տասնամյակներում ընտանի կենդանիներ պահելու մշակույթը արագ աճում է։

    Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի երկրներում շների պահումը շատ տարածված է, հաճախ ոչ միայն որպես «ընտանի կենդանի», այլև որպես պահապան։ Վերջին տասնամյակներում ընտանի կենդանի պահելու մշակույթը զարգացել է արագ տեմպերով, մասնավորապես քաղաքային միջավայրում։ Կենդանիները ավելի ու ավելի հաճախ ընկալվում են որպես ընտանիքի անդամ, ոչ թե պարզապես պահապան կամ օգտակար կենդանի։ Սպառողական շուկան (սնունդ, խաղալիքներ, բժշկական ծառայություններ) ընտանի կենդանիների համար դարձել է բազմամիլիարդ դոլար արժողությամբ ոլորտ։

    Հայաստանում կենդանիներ պահելու մշակույթը զարգանում է, սակայն դեռևս չի հասնում արևմտյան երկրների մակարդակին։ Շների և կատուների սննդի շուկան աճում է տարեկան միջինում 10%-ով։ Մոտ 302,000 մարդ ակնկալվում է, որ կունենա կենդանի 2029 թվականին։ Երևանում կենդանիներ պահելը դառնում է ավելի ընդունելի, սակայն մարզերում շները հաճախ դիտվում են որպես պահապաններ։

    Առկա է նաև թափառող կենդանիների մեծ խնդիր, սակայն նաև գործում են մի շարք կազմակերպություններ՝ որոնք նրանց խնամում և որդեգրման հնարավորություն են տալիս։

    Ընտանի կենդանիներն ունեն մի շարք հայտնի առողջական օգուտներ`

    • Սթրեսի նվազեցում և հոգեբանական աջակցություն, կենդանիների հետ շփումը նվազեցնում է սթրեսը, օգնում է դեպրեսիայի և միայնության դեմ պայքարում։

    • Սրտանոթային առողջություն, շների տերերը ավելի շատ են քայլում, նվազում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

    • Իմունիտետի խթանում` երեխաների մոտ նվազում է ալերգիաների հավանականությունը։

    • Սոցիալական կապերի ամրապնդում, նոր ծանոթություններ, սոցիալական ակտիվություն։

    • Կյանքի որակի բարելավում, տարեցների և ընտանիքների համար կենդանիները պատասխանատվություն և ուրախություն են բերում:

    Այս բոլոր առավելությունների հետ կենդանասերները պետք է հետևեն որոշակի կանխարգելիչ միջոցառումների` կենդանիներից եկող առողջական խնդիրները կառավարելու առումով`

    1. Ալերգիաներ` կենդանիների մազիկները և փոշին կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ

    2. Վարակներ` կենդանիները որոշ վարակիչ հիվանդությունների աղբյուր են համարվում (տոքսոպլազմոզ, սալմոնելոզ, կատաղություն և այլն)

    3. Անվտանգության ռիսկեր` խոշոր շները կարող են վնասել երեխաներին։

    4. Ֆինանսական և ժամանակային ծանրաբեռնվածություն`կենդանիների խնամքը պահանջում է գումար և ժամանակ։ Կենդանիների առողջության ապահովումը պահանջում է կանխարգելիչ պատվաստումներ և որոշակի դեղորայք, տարեկան զննում անասնաբույժի մոտ։ Հիգիենայի պահպանումը (ձեռքերի լվացում, առանձին անկողին կենդանու համար) նույնպես առանցքային նշանակություն ունի կենդանի պահելու մշակույթում։

    Ալերգիաների կառավարման նպատակով կանոնավոր խոնավ մաքրումը, օդափոխությունը խիստ կարևոր են, իսկ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը պահանջում է տեղեկացվածություն հնարավոր խնդիրներին ճիշտ և արագ արձագանքելու համար (վերքերի լվացում, մշակում և այլն)։ Այս մշակույթի ձևավորումը, կրթությունը և իրազեկումը դպրոցներում ու լրատվամիջոցներով շատ կարևոր դեր ունեն։ Հասարակական կառույցների զարգացումը (dog parks, որդեգրման միջոցառումներ), իրավական կարգավորումները (գրանցում, չիպավորում, դաժանության դեմ պայքար) կաջակցեն կենդանիների նկատմամբ գրագետ և իրազեկ մոտեցման ձևավորմանը։

    banner
    Սրտանոթային համակարգի ամենատարածված քրոնիկական հիվանդություններից է զարկերակային գերճնշումը

    Սրտանոթային համակարգի ամենատարածված քրոնիկական հիվանդություններից է զարկերակային գերճնշումը (արյան բարձր ճնշումը)։ Այն հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ախտանիշների։ Չբացահայտված կամ չկարգավորված զարկերակային գերճնշումը կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղային կաթվածի, սրտային անբավարարության, երիկամների վնասման և այլ բարդությունների ռիսկը։

    Ուստի, կարևոր է իրազեկ լինել զարկերակային գերճնշման կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ կարգավորման հարցերին։

    📌

    Զարկերակային գերճնշման զարգացմանը նպաստում են բազմաթիվ գործոններ՝

    • աղի և հագեցած ճարպերով հարուստ սննդակարգ,
    • ֆիզիկական պասիվությունը,
    • ավելորդ քաշը և ճարպակալումը,
    • ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը,
    • քրոնիկական սթրեսը,
    • ոչ բավարար քունը,
    • ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը և տարիքային փոփոխությունները։

    Զարկերակային գերճնշման կանխարգելման և կարգավորման հիմնական միջոցներն են՝

    • աղի օգտագործման սահմանափակումը,
    • առողջ և հավասարակշռված սննդակարգը,
    • կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
    • մարմնի քաշի վերահսկումը,
    • ծխախոտից հրաժարումը,
    • ալկոհոլի սահմանափակումը,
    • սթրեսի նվազեցումը,
    • ինչպես նաև արյան ճնշման պարբերական չափումը։

    Եթե զարկերակային գերճնշումն արդեն ախտորոշված է, անհրաժեշտ է պահպանել բժշկի նշանակած բուժումը և չդադարեցնել դեղորայքի ընդունումը առանց մասնագետի խորհրդատվության։

    Արյան ճնշման կանոնավոր չափումը կարևոր է նույնիսկ այն դեպքերում, երբ մարդը որևէ գանգատ չունի։ Վաղ հայտնաբերումը և ճիշտ վերահսկումը օգնում են կանխել ծանր բարդությունները և պահպանել կյանքի որակը։


    1313 views

    banner
    Առիթմիա.ե՞րբ է ի հայտ գալիս եւ ինչպե՞ս բուժել

    Աշխարհում ամենաշատ մահերը գրանցվում են սրտային հիվանդությունների դեպքում։ Սրտի ռիթմի խանգարումներ հանդիպում են բոլոր տարիքային խմբերի մոտ։ Առիթմիայի առաջացման գործոնները տարբեր են, բուժման մեթոդները ևս։ Թեմայի շուրջ զրուցել ենք սրտաբան-առիթմոլոգ Գայանե Աղաբաբյանի հետ։

    Med Infonews

    1236 views

    banner
    Էկրանների (սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ) արձակած կապույտ լույսի ազդեցությունը

    Էկրանների (սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ) արձակած կապույտ լույսը (blue light) վերջին տարիներին հայտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում: Թեև առաջին հայացքից թվում է, թե աչքի լույսը չի կարող կապ ունենալ վերարտադրողական համակարգի հետ, կապն իրականում շատ սերտ է և իրականացվում է մեր հորմոնալ համակարգի միջոցով:

    📌

    Թվային համակարգ-վարքագիծ-քուն-հորմոնային հավասարակշռություն-համակցված կապն ազդում է վերարտարդողական ֆունկցիայի վրա:

    Մեր օրերում առկա նոր, արագ աճող և հաճախ անտեսվող գործոնների, որոնք ազդում են վերարտադրողական առողջության վրա, շարքին է դասվում կենսաբանական ազդեցություն ունեցող կապույտ լույսը:

    👩‍🏫

    Կապույտ լույսը՝ տեսանելի լույսի սպեկտրի, կարճ ալիքային երկարություն և բարձր էներգիա ունեցող հատված է, ալիքի երկարությունը ՝ 380-500 նանոմետր է, իսկ աղբյուրներն են` արևը (բնական աղբյուր), սմարթֆոնները, պլանշետները, համակարգիչները, LED լամպերը, հեռուստացույցը (արհեստական աղբյուր)։

    Կապույտ լույսի ազդեցություն`

    ✅

    մելատոնինի սինթեզի ճնշում

    ✅

    քնի խանգարում

    ✅

    ցիրկադային ռիթմերի խանգարում

    ✅

    հորմոնալ ռիթմերի խանգարում

    Ահա թե ինչպես է կապույտ լույսն ազդում կանանց վերարտադրողական առողջության վրա․

    1. Մելատոնինի ճնշում և ցիրկադային ռիթմի խաթարում.

    Մեր օրգանիզմում բոլոր գործընթացները ղեկավարվում են կենսաբանական ռիթմերով (ցիրկադային ռիթմ): Էկրանների կապույտ լույսը, հատկապես երեկոյան ժամերին, ուղեղին խաբում է՝ տալով «դրսում ցերեկ է» ազդանշանը: Արդյունքում քնի հորմոնը՝ մելատոնինը, չի արտադրվում բավարար քանակով: Մելատոնինը պարզապես քնեցնող միջոց չէ. այն հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է ձվաբջիջները և սպերմատոզոիդները վնասումից:

    2. Ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա. ձվաբջիջների որակի անկում: Մելատոնինի պակասը մեծացնում է օրգանիզմում օքսիդատիվ սթրեսը: Ձվարաններում հասունացող ձվաբջիջները դառնում են ավելի խոցելի ազատ ռադիկալների նկատմամբ, ինչը կարող է նվազեցնել դրանց որակը և բեղմնավորման հավանականությունը:

    3. Դաշտանային ցիկլի խանգարումներ: Քնի և հորմոնալ ռիթմերի խաթարումն անմիջականորեն ազդում է էստրոգենի և պրոգեստերոնի հավասարակշռության վրա: Սա կարող է հանգեցնել անկանոն ցիկլերի կամ ձվազատման (օվուլյացիայի) խնդիրների:

    4. Հղիության ընթացքը: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հղիության ընթացքում քնի քրոնիկ խանգարումները (կապված երեկոյան էկրանների օգտագործման հետ) կարող են բացասաբար անդրադառնալ պտղի զարգացման կենսաբանական ռիթմերի վրա:

    Ինչպե՞ս պաշտպանվել. Ամբողջությամբ հրաժարվել տեխնիկայից անհնար է, բայց կարելի է նվազեցնել ռիսկերը պարզ քայլերով.

    1. «Թվային պահք» քնելուց առաջ: Աշխատեք քնելուց առնվազն 1-2 ժամ առաջ չօգտվել սմարթֆոնից կամ համակարգչից:

    2. Գիշերային ռեժիմ (Night Shift/Blue Light Filter): Միացրեք այս ֆունկցիան բոլոր սարքերում. այն էկրանի լույսը դարձնում է տաք, դեղնավուն՝ հեռացնելով կապույտ սպեկտրը:

    3. Պաշտպանիչ ակնոցներ: Եթե երեկոյան աշխատանքն անխուսափելի է, օգտագործեք հատուկ կապույտ լույսն արգելափակող (Blue Cut) ակնոցներ:

    4. Հեռավորություն: Նոութբուքերը երբեք մի դրեք անմիջապես ծնկներին, իսկ հեռախոսը մի պահեք տաբատի առջևի գրպանում:

    banner
    Գաստրիտի առաջացման հիմնական պատճառները

    Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է լինել սուր կամ քրոնիկ։ Այն համարվում է մարսողական համակարգի ամենատարածված խնդիրներից մեկը և հաճախ զարգանում է ոչ միայն սննդակարգի, այլ նաև կյանքի ռիթմի ու սովորությունների ազդեցությամբ։

    📌

    Գաստրիտի առաջացման հիմնական պատճառներն են՝

    ➡

    Անկանոն սնվելը և երկար սոված մնալը

    ➡

    Կծու, տապակած, շատ յուղոտ կամ թթու սննդի հաճախակի օգտագործումը

    ➡

    Արագ սնվելը և սնունդը վատ ծամելը

    ➡

    Սթրեսը և նյարդային լարվածությունը

    ➡

    Ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը

    ➡

    Որոշ դեղամիջոցների, հատկապես ցավազրկողների երկարատև ընդունումը

    ➡

    Helicobacter pylori բակտերիան, որը հաճախ հանդիսանում է քրոնիկ գաստրիտի պատճառ

    ➡

    Սուրճի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը

    ⚠️

    Գաստրիտը կարող է արտահայտվել հետևյալ ախտանիշներով՝

    ▫

    Ստամոքսի ցավ կամ այրոց

    ▫

    Ծանրության զգացում սնվելուց հետո

    ▫

    Փքվածություն և գազեր

    ▫

    Սրտխառնոց, երբեմն նաև փսխում

    ▫

    Թթվահամություն բերանում

    ▫

    Ախորժակի նվազում

    ▫

    Թուլություն և անհարմարավետություն վերին որովայնային հատվածում

    banner
    Թալասեմիան արյունաստեղծ համակարգի ժառանգական հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ

    Թալասեմիան արյունաստեղծ համակարգի ժառանգական հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ: Հետևաբար, հիվանդության հիմնական դրսևորումը սակավարյունությունն է: Աշխարհում շատերի մոտ թալասեմիան հայտնաբերվում է միայն հղիության ընթացքում կամ վաղ մանկական հասակում, մինչդեռ ավելի վաղ հետազոտությունը և ժամանակին բժշկական օգնությունը կարող են էական արդյունավետություն ունենալ:

    📊

    Միևնույն ժամանակ, թալասեմիա ախտորոշումով մարդիկ շարունակում են ապրել առանց անհրաժեշտ բուժման և աջակցության: Ամեն տարի աշխարհում մոտ 68000 երեխա ծնվում է թալասեմիայի տարբեր դրսևորումներով, որոնցից 23000- փոխներարկում-կախված թալասեմիա: Գնահատվել է, որ 80-90 միլիոն մարդ համարվում է այդ գենը կրող (աշխարհի բնակչության 1,5%-ը), որոնց շուրջ 50%-ը Հարավարևելյան Ասիայում։ Ուստի, այս տարվա կարգախոսն «Այլևս չթաքնված․ չախտորոշվածների հայտնաբերում և անտեսվածների աջակցություն», ինչը համաշխարհային հանրությանը կոչ է բարձրացնելու իրազեկվածությունը այս հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր անհատին ավելի վաղ հայտնաբերելու և ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

    📌

    Անհրաժեշտ է նշել, որ թալասեմիային բնութագրական են սակավարյունության ախտանիշները՝ գունատություն, հոգնածություն, թուլություն, ֆիզիկական գործողությունների հանդեպ վատ հանդուրժողականություն, ախորժակի վատացում: Բետա-թալասեմիայի դեպքում սակավարյունությունը սովորաբար ի հայտ է գալիս վաղ մանկական հասակում: Երեխաների մոտ հաճախ հանդիպում է աճի դանդաղում: Թալասեմիային հանտկանշական են նաև լյարդի մեծացումը, մաշկի և լորձաթաղանթների դեղնությունը, ոսկրերի դեֆորմացիան (ոսկրածուծի աշխատանքի խանգարման պատճառով), կծվածքի անոմալիաները, սրտային անբավարարությունը։ Կարող է առաջնալ նաև որովայնի ցավ` մեծացած փայծաղի և լեղապարկի քարերի պատճառով:

    Թալասեմիայի ախտորոշումն իրականացվում է արյան ընդհանուր հետազոտության, հեմոգլոբինային թեստերի և գենետիկ հետազոտությունների միջոցով: Ախտորոշումը կարող է կատարվել նաև նախածննդյան շրջանում՝ պրենատալ թեստավորման շնորհիվ։

    📝

    Թալասեմիայի նկատմամբ հետազոտության ցուցումներն ե թալասեմիայով հիվանդ արյունակից հարազատ առկայություն, անբացատրելի սակավարյունություն, ինչպես նաև հղիություն պլանավորելուց առաջ: Թալասեմիան կարող է հայտնաբերվել նաև պատահականորեն արյան հետազոտության ժամանակ:

    Բուժումը կախված է թալասեմիայի տեսակից և ծանրության աստիճանից։ Հարկ է նշել, որ նախկինում թալասեմիայի ծանր ձևերը սովորաբար հանգեցնում էին մահվան վաղ մանկական հասակում: Վերջին տասնամյակների ընթացքում ժամանակակից բուժման մոտեցումները երկարացրել են ապրելիությունը` նույնիսկ մինչև ծերություն: Ներկայումս ծանր ձևերի դեպքում բուժումն իրականացվում է արյան կանոնավոր փոխներարկումներով, որոնք զուգորդվում են ավելցուկային երկաթի հեռացմանն ուղղված թերապիայով և ֆոլաթթվի կիրառմամբ։ Երբեմն, ցուցված է իրականացնել ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում, որը հաջողության դեպքում նպաստում է արյունաստեղծման կարգավորմանը:

    banner
    Երևանը պատրաստվում է ընդունել մարտարվեստների Եվրոպայի ամենաթեժ իրադարձությունը

    Հաշված օրեր անց Երևանի Gazprom Arena մարզահամալիրում կմեկնարկի Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը, որը մեկ հարկի տակ կհավաքի Եվրոպայի ուժեղագույն մարզիկներին, հավաքականներին և մարտական ոգին

    💥



    Հայաստանի Գրեփլինգի, Պանկրատիոնի և Սիրողական MMA-ի ֆեդերացիայի մեծածավալ աշխատանքի շնորհիվ՝ United World Wrestling-ի ամենասպասված առաջնություններից մեկը առաջին անգամ այս մասշտաբով գալիս է մայրաքաղաք Երևան

    🇦🇲



    Սա պարզապես առաջնություն չէ․
    սա Հայաստանի ուժի, կազմակերպչական մակարդակի և մարտական մշակույթի միջազգային ներկայացումն է

    🌍⚔️



    Պատրաստվեք անզիջում գոտեմարտերի, բարձր ադրենալինի և պատմական պահերի։

    📍

    Երևան

    📅

    Մայիս 24, 2026

    755 views

    banner
    Ռևմատոիդ արթրիտ.ինչու՞ են հոդերը ցավում եւ ինչպես բուժել

    Ռևմատոիդ արթրիտ.ինչու՞ են հոդերը ցավում եւ ինչպես բուժել

    MedInfo հաղորդում, որը իրականացնում են aroxjblog.am կայքի հետ համատեղ

    544 views

    banner
    Կարո՞ղ են վահանաձև գեղձի հանգույցները վերածվել քաղցկեղի

    Ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տարեց տարի աճում է վահանաձև գեղձի հիվանդությունների թիվը: Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները:

    Մասնավորապես վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սիրտ-անոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը: Վահանաձև գեղձի հորմոնների շեղումը (անբավարարություն կամ գերարտադրություն) կարող է տարբեր ախտանիշների ձևով դրսևորվել՝ հոգնածություն , անքնություն , մազաթափություն , քրոնիկ փորկապություն, քաշի ավելացում , ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում : Սրանք և մի շարք այլ գանգատներ հիվանդների կողմից բժշկին դիմելու առաջին պատճառներն են:

    516 views

    banner
    Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները

    Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։

    ❓

    Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները

    ✔

    Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն

    ✔

    Ալերգիկ կոնյուկտիվիտ` աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում

    ✔

    Բրոնխիալ ասթմայի սրացումներ` շնչահեղձություն , սուլոց շնրառություն, գիշերային կամ երկարատև հազ

    ✔

    Մաշկային ալերգիաներ` քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն

    Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։

    ❓

    Ե՞րբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր

    Որոշ դեպքերում ալերգիան կարող է առաջացնել անաֆիլաքսիա՝ կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Զգուշացնող նշաններն են՝ շնչառության դժվարացում, կոկորդի կամ լեզվի այտուց, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել շտապ օգնության։

    ❓

    Ինչպե՞ս նվազեցնել գարնանային ալերգիայի ազդեցությունը

    ✔

    Քամոտ և չոր օրերին սահմանափակեք երկար զբոսանքները

    ✔

    Դրսից տուն մտնելիս փոխեք հագուստը և լվացվեք

    ✔

    Լվացեք մազերը երեկոյան՝ ծաղկափոշին հեռացնելու համար

    ✔

    Օդափոխեք տունը անձրևից հետո կամ երեկոյան ժամերին

    🚫

    Մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Հակաալերգիկ դեղերի սխալ օգտագործումը կարող է անարդյունավետ լինել կամ առաջացնել կողմնակի ազդեցություններ։

    🩺

    Ախտանիշների առկայության դեպքում դիմե՛ք մասնագետի։

    Ժամանակակից բժշկությունն առաջարկում է արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ընտրված թերապիան թույլ է տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը և պահպանել ակտիվ կյանքը։

    ԱՆ խորհրդատու ալերգոլոգիայի գծով

    Արմինե Հակոբյան

    banner
    Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

    Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը և կրծքով կերակրման հաջող հետագա մեկնարկին։

    I. Կրծքի խնամք հղիության ընթացքում

    1. Ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք դիտվում են հղիության առաջին շաբաթներից.

    • Կրծքերի չափերով մեծացում և զգայունություն,

    • հարպտկային շրջանի (արեոլան) մգացում,

    • հղիության 2րդ եռամսյակից կաթնախեժի արտադրություն:

      Վերը նշվածները բնական փոփոխություններ են և հատուկ միջամտություն չեն պահանջում :

    1. Հիգիենա

    • Ամենօրյա լվացում/ լոգանք գոլ ջրով,

    • խուսափել սպիրտային լուծույթների և օճառների օգտագործումից պտուկների շրջանում: 

      Պտուկների «նախապատրաստում»  (քաշում պտուկհանիչներով, կոշտացում սրբիչներով) խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է առաջացնել մաշկի վնասում և հետագայում դիսկոմֆորտ կերակրման ընթացքում։ Կան պտուկների խնամքի համար նախատեսված քսուքներ, որոնց օգտագործումը ըստ ցանկության է։ Գիտահեն ապացույց չկա, որ նման քսուքների օգտագործումը հետագայում նվազեցպում է պտուկների վնասվածքները։

    1. Ներքնազգեստի ընտրություն

    • Հարմարավետ, աջակցող,

    • բնական նյութերից՝ նախընտրելի է բամբակյա,

    • ճիշտ չափի ընտրված կրծկալ,

    • գիշերային թեթև աջակցություն՝ ըստ անհատական հարմարավետության:

    1. Մաշկի խնամք

    • Կրծքագեղձի մաշկի չորության դեպքում կարելի է օգտագործել հիպոալերգեն խոնավեցնող միջոցներ,

    • կարելի է օգտագործելը հղիազոլերի կանխարգելման համար նախատետված քսուքներ, սակայն հիշեք, որ ամեն դեպքում հղիազոլերի առաջացումը կախված է մաշկի տեսակից

    II. Կրծքի խնամք կրծքով կերակրման ընթացքում

    1. Հիգիենա

    • Յուրաքանչյուր կերակրումից առաջ կրծքագեղձը լվանալու անհրաժեշտություն չկա,

    • ամենօրյա ցնցուղը ավարար է,

    • պտուկների բնական պաշտպանիչ շերտը պետք է պահպանել, այդ իսկ պատճառով պետք է խուսափել օճառով պտուկները լվանալուց:

    1. Պտուկների ցավ և ճաքեր

      Պտուկների շրջանի ցավը հաճախ պայմանավորված է ոչ ճիշտ ամրակցմամբ  կրծքին կամ սխալ դիրքով ։

      Խորհուրդներ․

    • Ստուգել երեխայի դիրքը և ամրակցումը կրծքին, անհրաժեշտության դեպքում շտկել,

    • կերակրումից հետո թողնել, որ մի քանի կաթիլ կաթ մնա պտուկի վրա, անմիջապես չհագնել կրծքկալը,

    • անհրաժեշտության դեպքում կիրառել բժշկի կողմից նշանակված քսուքները նախատեսված պտուկների վնասվածքների համար:

      Արտահայտված ցավի, արյունահոսության կամ չլավացող ճաքերի դեպքում անհրաժեշտ է դիմել կրծքով սնուցման մասնագետի, զանգահարելով՝ Մարգարյան ծննդատուն:

    1. Կաթնագեղձերի կոշտացում

      Հիմնականում կարող է առաջանալ ծննդաբերությունից հետո առաջին օրերին կամ երբ  կերակրումների միջև լինում են երկար ընդմիջումներ:

      Օգնության միջոցներ․

    • Հաճախակի կերակրում,

    • կրծքագեղձի մերսում նախքան կերակրելը.

    • սառը կոմպրես՝ կերակրումից հետո,

    • հարմարավետ, ճիշտ չափի ընտրված կրծքկալ,

    • եթե երեխայի կերակրումներից հետո դեռ պահպանվում է ծանրության զգացումը կարելի է ձեռքով կամ կթիչով կթել կուրծքը՝ մինչև թեթևության զգացումը:

    Երբ դիմել բժշկի.

    Երբ առկա են կաթի կանգի և մաստիտի նշաններ, որոնք են.

    • բարձր ջերմություն (>38°C),

    • կրծքի ուժեղ ցավ, կարմրություն, կոշտություն,

    • թարախային արտադրություն կրծքից,

    • երկարատև չլավացող ճաքեր:

    Հղիության և կրծքով կերակրման ընթացքում կրծքի խնամքը հիմնականում պարզ  գործընթաց է։ Ճիշտ խնամքը հիմնված է բնական մաշկային պաշտպանության պահպանման, ճիշտ ամրակցման  և վաղ արձագանքման վրա։

    Աղբյուրներ

    • World Health Organization – Breastfeeding recommendations

    • American College of Obstetricians and Gynecologists – Breastfeeding guidance

    • American Academy of Pediatrics – Breastfeeding and the Use of Human Milk

    • La Leche League International – Breast care and breastfeeding

    banner
    Էբոլա վիրուսային վարակի ներկայիս բռնկման պատճառով միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHEIC) պաշտոնապես հայտարարվել է 2026 թվականի մայիսի 17-ին

    Էբոլա վիրուսային վարակի ներկայիս բռնկման պատճառով միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHEIC) պաշտոնապես հայտարարվել է 2026 թվականի մայիսի 17-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրենն այս որոշումն ընդունել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում վիրուսի նոր «Բունդիբուգյո» շտամի արագ տարածման և սահմաններն անցնելու պատճառով։ ԱՀԿ-ն իր պատմության մեջ ընդամենը երեք անգամ է Էբոլա վիրուսի պատճառով հայտարարել գլոբալ արտակարգ իրավիճակ.

    1. 2014 թվականի օգոստոսի 8` Արևմտյան Աֆրիկայում (Գվինեա, Լիբերիա, Սիերա Լեոնե) բռնկված պատմության ամենամեծ համաճարակի ժամանակ։

    2. 2019 թվականի հուլիսի 17` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու նահանգում բռնկված երկրորդ խոշոր համաճարակի ժամանակ։

    3. 2026 թվականի մայիսի 17 (Ներկայիս)` ԿԴՀ-ի Իտուրի նահանգում և Ուգանդայում հազվադեպ հանդիպող շտամի տարածման պատճառով, որի դեմ դեռևս չկա հաստատված պատվաստանյութ։

    Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին, երբ միաժամանակ երկու խոշոր բռնկումներ արձանագրվեցին Աֆրիկայում: Վիրուսն իր անվանումը ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (այն ժամանակ՝ Զաիր) Էբոլա գետից, որի մոտակայքում գտնվող գյուղում գրանցվել էր բռնկման էպիկենտրոնը:

    Առաջին բռնկումը տեղի ունեցավ Զաիրի Յամբուկու գյուղում (Զաիր շտամ, 88% մահացություն), իսկ երկրորդը՝ Սուդանի Նզարա քաղաքում (Սուդան շտամ, 53% մահացություն): 1990-ական թթ.-ին գիտնականները հայտնաբերեցին վիրուսի նոր տեսակներ, այդ թվում՝ Կոտ դ'Իվուարում (1994թ.) և ԱՄՆ-ի Ռեստոն քաղաքի լաբորատոր կապիկների մոտ (Ռեստոն շտամ, որը մարդու համար մահացու չէ): 2007 թ.-ին Ուգանդայի Բունդիբուգիո շրջանում առաջին անգամ նկարագրվեց վիրուսի հինգերորդ շտամը, որն այսօր կրկին արտակարգ իրավիճակի պատճառ է դարձել:

    Տասնամյակների հետազոտություններից հետո պարզվեց, որ վիրուսի բնական շտեմարանը չղջիկներն են, որոնցից վիրուսը փոխանցվում է կապիկներին, անտառային այծերին, ապա՝ մարդուն:

    1976 թվականից սկսած տասնյակ տարիներ Էբոլան համարվում էր գրեթե 100% անբուժելի հիվանդություն: Միայն 2020-ականների սկզբին հաստատվեցին առաջին արդյունավետ հակամարմիններով դեղամիջոցները Զաիր շտամի համար:

    Եթե նախկինում Էբոլան համարվում էր միայն աֆրիկյան հեռավոր գյուղերի խնդիր, ապա 2014 թվականի գլոբալացումը ցույց տվեց, որ այն ավիացիայի միջոցով կարող է արագ հասնել Եվրոպա և ԱՄՆ՝ դառնալով համաշխարհային սպառնալիք:

    Այսօր համաճարակն ակտիվորեն տարածվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան Իտուրի նահանգում և արդեն մուտք է գործել հարևան Ուգանդա (դեպքեր են գրանցվել մայրաքաղաք Կամպալայում): Բռնկումն առաջացել է Էբոլայի հազվադեպ հանդիպող Բունդիբուգիո շտամից: Ի տարբերություն առավել տարածված Զաիր շտամի, Բունդիբուգիո տեսակի դեմ ներկայումս չկա որևէ հաստատված պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց: Բուժումն իրականացվում է միայն ախտանշանային թերապիայի միջոցով:

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և տեղական գերատեսչությունների վերջին տվյալներով՝ Էբոլա վիրուսի ընթացիկ բռնկման շրջանակներում արձանագրվել է ավելի քան 390 կասկածելի և հաստատված դեպք, որոնցից առնվազն 119-ը ավարտվել է մահվան ելքով: Իրավիճակը շարունակում է արագորեն զարգանալ:

    Իտուրի նահանգում առկա հումանիտար ճգնաժամը, զինված բախումները և բնակչության մեծ տեղաշարժը դժվարացնում են համաճարակի վերահսկումը և նպաստում վիրուսի ակտիվ տարածմանը: Մահացածների թվում կան բուժաշխատողներ, ինչը վկայում է հիվանդանոցներում վարակի հսկողության թույլ մեխանիզմների մասին:

    Վարակվածների հայտնվելը խոշոր քաղաքներում մեծացնում է միջազգային տարածման վտանգը, ինչի պատճառով ԱՄՆ-ն և այլ երկրներ արդեն ուժեղացրել են օդանավակայանների սանիտարական հսկողությունը:

    Էբոլա վիրուսի նախկինում առավել տարածված շտամների (հատկապես Զաիր և Սուդան) և ներկայիս բռնկումն առաջացրած Բունդիբուգիո շտամի միջև առկա են զգալի գենետիկական, կլինիկական և բժշկական տարբերություններ: Շտամների միջև գենետիկական տարբերությունների պատճառով սովորական ՊՇՌ (PCR) թեստերը, որոնք մշակվել են Զաիր շտամի համար, կարող են արդյունավետ չլինել Բունդիբուգիոյի հայտնաբերման հարցում: Սա բարդացնում է վարակի վաղ փուլի ախտորոշումը:

    Չնայած այս տարբերություններին, վարակման ուղիները` կենսահեղուկների հետ ուղղակի շփման միջոցով և հիվանդության գաղտնի շրջանը (միջինում 8-10 օր) երկու շտամների դեպքում էլ գրեթե նույնն են:

    banner
    Օդում՝ կյանք փրկող րոպեներ․ ինչպե՞ս են բժիշկները գործում ինքնաթիռում անհետաձգելի իրավիճակներում

    Օդային ճանապարհորդություններն այժմ շատ տարածված են, և չնայած թռիչքները հիմնականում անվտանգ են, երբեմն կարող են առաջանալ բժշկական անհետաձգելի իրավիճակներ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ առանձնահատկություններ ունի օդանավում օգնության կազմակերպումը։ Օդանավի սրահում ճնշումը և թթվածնի մակարդակը փոքր-ինչ ցածր են, քան երկրի մակերևույթին։ Սա կարող է նպաստել որոշ հիվանդությունների սրմանը, հատկապես՝ սրտանոթային, շնչառական, նյարդաբանական։ Բացի այդ, երկարատև նստած դիրքը կարող է առաջացնել ճնշման անկում, թուլություն, նույնիսկ ուշագնացություն։ Նշված մթնոլորտային առանձնահատկությունների պատճառով որոշ սարքեր, ինչպիսիք են տոնոմետրը, պուլսօքսիմետրը, աշխատում են ոչ ճշգրիտ, և վիճակի ճիշտ գնահատումը դժվարանում է։ Օդանավերում առկա առաջին բուժօգնության միջոցները սահմանափակ են՝ թթվածին, երբեմն որոշ դեղեր, ավտոմատ դեֆիբրիլյատոր։

    Եթե ուղևորի վիճակը վատանում է, առաջին հերթին գնահատվում են նրա գիտակցությունը, շնչառությունը և սրտի աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է առաջին բուժօգնություն՝ ապահովելով թթվածին, հարմար դիրք և համապատասխան միջամտություն։

    Ամենահաճախ հանդիպող խնդիրներից են՝

    • ուշագնացություն

    • շնչառական դժվարություններ

    • կրծքավանդակի ցավ

    • ալերգիկ ռեակցիաներ

    • հիպոգլիկեմիա՝ գլյուկոզայի մակարդակի իջեցում արյան մեջ

    Նման իրավիճակներում պետք է իմանալ, ինչպես վարվել՝

    • ուշագնացության դեպքում՝ պառկեցնել, բարձրացնել ոտքերը, ապահովել օդ/թթվածին,

    • շնչառական դժվարությունների դեպքում՝ նստեցնել կիսանստած դիրքով, ապահովել թթվածին,

    • կրծքավանդակի ցավի դեպքում՝ նստեցնել, ապահովել հանգիստ, թթվածին, գնահատել այլ միջոցառումների անհրաժեշտությունը,

    • ալերգիկ ռեակցիայի դեպքում՝ հնարավորության դեպքում հեռացնել ալերգենը, ապահովել հանգիստ, թթվածին, ծանր դեպքերում կիրառել էպինեֆրին,

    • հիպոգլիկեմիայի դեպքում՝ տալ քաղցր հեղուկ կամ շաքար,

    • սրտի կանգի դեպքում՝ անմիջապես սկսել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, ըստ անհրաժեշտության կիրառել դեֆիբրիլյատոր, շարունակել մինչև մասնագիտական օգնության հասնելը։

    Որոշ իրավիճակներում կարող է անհրաժեշտ լինել օդանավի արտակարգ վայրէջք՝ ուղևորին հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխելու համար։ Կարևոր է հիշել, որ նման իրավիճակներում արագ արձագանքը և ճիշտ գործողությունները կարող են փրկել կյանք։ Եթե ինքնաթիռում գտնվում է բուժաշխատող, նրա օգնությունը կարող է վճռորոշ լինել։

    Նշենք, որ կարճ ժամանակ առաջ Երևան-Պրահա թռիչքի ընթացքում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկներ՝ Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ-մանկաբույժ Նուշիկ Շիրինյանը և Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ, մանկական դիմածնոտային վիրաբույժ Քնար Սարդարյանը, առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել մի ուղևորի, ում մոտ առկա էին գաստրիտի հետևանքով առաջացած փսխումներ, սինկոպե և գիտակցության կորուստ։

    Բժշկի առաքելությունը սահմաններ չի ճանաչում․ թե՛ ցամաքում, թե՛ օդում նա մնում է իր կոչմանը հավատարիմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պայքարելով մարդկային կյանքի և առողջության համար։

    banner
    Աշխարհի ավելի քան 100 մասնագետ Երևանում քննարկում են էպիլեպսիայի բուժման և ախտորոշման վերջին ձեռքբերումները

    Աշխարհի տարբեր երկրներից նյարդաբանության, նեյրովիրաբուժության, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների ավելի քան 100 առաջատար նեղ մասնագետներ  Երևանում  հայ գործընկերների հետ կկիսվեն  էպիլեպսիայի ախտորոշման, բուժման և հիվանդների բուժական արդյունքների ոլորտում վերջին ձեռքբերումներով։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արաբկիր» բժշկական համալիրի Մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, էպիլեպսիայի դեմ պայքարի հայկական լիգայի նախագահ Բիայնա Սուխուդյանը նշեց, որ հայտնի նեյրովիրաբույժ, պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 4-րդ կլինիկական նյարդաբանության երկօրյա գիտաժողովը, որը մեկ հարկի տակ է հավաքել Ավստրիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Խորվաթիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից և Վրաստանից առաջատար մասնագետներին, նվիրված է էպիլեպսիայի ախտորոշման, բուժման և արդյունքների բարելավման հարցերի քննարկմանը։

    «Մեր եվրոպացի ընկերների հետ համագործակցելու արդյունքում  կարողացել ենք ներդնել էպիլեպսիայի վիրաբուժությունը Հայաստանում։  Այս մասնագետներն այստեղ են կիսվելու իրենց փորձով, գիտելիքներով, նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Յուրաքանչյուր բժշկի գերնպատակն է մաքսիմալ լավացնել հիվանդի կյանքի որակը»,-ասաց Սուխուդյանը՝ հավելելով, որ գիտաժողովի քննարկումները նվիրված են լինելու նաև  էպիլեպսիայի գենետիկ բուժումներին, բուժման  ներառական մեթոդներին։

    Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի Քլիվլենդի կլինիկայի Լերներ բժշկական քոլեջի անեսթեզոլոգիայի պրոֆեսոր, նյարդաբանական, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի միության նախագահ, ICPNT խորհրդի անդամ Րաֆֆի Ավետիսյանի խոսքով՝ Երևանում են համաշխարհային ոլորտում մեծ ճանաչում ունեցող մասնագետները, որոնք տեղում քննարկելու են տարբեր երկրների փորձը, կիսվելու են  իրենց երկրներում կիրառվող նորարարություններով։

    «Հայաստանում էպիլեպսիայի վիրաբուժությունը համեմատաբար նոր է։ Դեղորայքային բուժումը կա, ախտորոշումը կա, մենք պետք է հասնենք նրան, որ հիվանդն առանց ցնցումների կարողանա երկարատև ապրել։ Ուղեղը շատ զգայուն է, և բարդ է գտնել ցնցման պատճառները։ Ես այստեղ եմ կիսվելու իմ փորձով և ձեռք բերելու նոր գիտելիքներ»,-ասաց նա՝ հավելելով, որ էպիլեպսիայի դեղորայքային բուժման նորարական մեթոդները թույլ են տալիս մարդուն ավելի լավ կառավարել իր կյանքը։

    «Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանն էլ հավելեց, որ նման գիտաժողովները թույլ են տալիս ավելի լավ ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին։

    «Ես, լինելով առողջապահության կազմակերպիչ, չեմ կարող ճիշտ կազմակերպել ոլորտը, եթե չհասկանամ խնդիրները, չտիրապետեմ դրանց, չպատկերացնեմ ինչպես տեղավորեմ այս խնդիրը առողջապահական մյուս խնդիրների մեջ»,-ասաց  Արա Բաբլոյանը։

    Նա նշեց, որ «Արաբկիր» բժշկական համալիրում  ստերեո-ԷԷԳ-ի ներդրումը թույլ տվեց դժվար ախտորոշվող դեպքերը  շուտ  հայտնաբերել և քիչ ինվազիվ միջամտություններով տալ ամենածանր խնդիրների լուծումը։  

    Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 4-րդ կլինիկական նյարդաբանության գիտաժողովում անդրադարձ կկատարվի նաև էպիլեպսիայի բուժման մեջ վիրաբուժական տարբեր մոտեցումներին, արթուն կրանիոտոմիայի կատարման առանձնահատկություններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում անվտանգ գործողությունների քննարկմանը, Էպիլեպսիայի առաջացման մեջ ներգրավված նոր գեների հայտնաբերմանն ու գենետիկական բուժման արդի մոտեցումներին։

    Published by Armenpress,

    1548 views

    1475 views

    1060 views

    941 views

    867 views

    460 views

    435 views

    422 views

    408 views

    388 views