
161 views
Ներկա ժամանակներում,նորաձև դարձած ELOS մազահեռացման մեթոդի կիրառումը կանանց և աղջիկների սեռական շրթերի` ամոթույքների շրջանում բերում է սեռական մեծ շրթերի մազարմատների,ճարպային գեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիոնալ խանգարմանը։Մազարմատները,ճարպագեղձերը և քրտնագեղձերը հորմոն կախյալ են։Կանացի սեռական(էստրոգեններ) և տղամարդկային սեռական (տեստոստերոն ) հորմոնների ազդեցությամբ այս գեղձերը իրականացնում են պաշտպանողական ֆունկցիա։Բնությունը ամենալավը կանխորոշել է մարդու օրգանիզմի առողջ զարգացման և կենսագործունեության համար։Ամոթույքերի մազային ծածկույթի կոպիտ սափրելը, ELOS մազահեռացման սարքերի միջոցով մազարմատների ամբողջական վերացումը բերում են պաթոլոգիկ փոփոխությունների և սեռական ու մաշկային ինֆեկցիաների համար բարենպաստ պայմանների։ Ի հետևանք, հաճախակի են առաջանում ԼԵՅԿՈՊԼԱԿԻԱՆԵՐԸ (մաշկի էպիթելի կոպիտ վերափոխում ` թեփոտում ,քոր ,այտուց ,բորբոքում)։Լեյկոպլակիաները էպիթելի նախաքաղցքեղային փոփոխություններ են։Շատ դժվարությամբ են ենթարկվում դեղորայքային բուժմանը։Արմատապես բժշկելու համար պետք է կատարել վիրահատական միջամտություն`հեռացնելով ամոթույքի վնասված հատվածը`խորը շերտերով։ Սիրելի աղջիկներ և կանայք, բնավ չեմ ցանկանում Ձեզ վախեր ու տագնապներ ներշնչել։ Պարզապես ,ժամանակակից կոսմետոլոգիական միջամտությունների հետևանքների համար կանայք շատ քիչ են ինֆորմացված, քանի որ ,մտածում են ... առաջնահերթությունը տալ գեղեցկությանը։ ԱՐՏԱՔԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՄԱՇԿԸ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ Է ՍԵՌԱԿԱՆ ՀՈՐՄՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԱՅՍՊԵՍ ԱՍՎԱԾ` ՀՈՐՄՈՆ ԿԱԽՅԱԼ ԶՈՆԱ Է: Ինչու՞ ՈՐՈՎՀԵՏև ՀՈՐՄՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ Հիմնականում տեստոստերոն հորմոնի ակտիվ ձև համարվող ԴԻՀԻԴՐՈՏԵՍՏՈՍՏԵՐՈՆԻ ազդեցությամբ աղջիկների և կանաց օրգանիզմում խթանվում է մազարմատների աճը ,որը պաշտպանում է ամոթաշրթերը `սեռական շրթերը ինֆեկցիաներից, արտաքին վնասակար ազդակներից։ ԵՎ այդ մազարմատների հեռացումը տարբեր կոսմետոլոգիական սարքերով և միջոցներով հանգեցնում է արտաքին սեռական զոնայի մաշկի խորը վնասմանը `իր հեռահար վատթարագույն հետևանքներով։ Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ°Õ¥Õ²Õ«Õ¶Õ¡Õ¯ ` Tempus MED Gynaecology ք․ Երևան․ Ամիրյան 3-20 ( 010) 547780 WHATSAPP +37493706666 077700096