
61 views
Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Իրավիճակը, որի դեպքում երեխան ստանում է օրգանիզմի պահանջներին անբավարար թթվածին, կոչվում է շնչական անբավարարություն։ Այն կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է, որի դեպքում անհրաժեշտ է անհետաձգելի բուժօգնություն։ Ô»ÕžÕ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¹Õ¥Õ¬ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Հաճախաշնչություն- մեկ րոպեում կատարված շնչական շարժումների հաճախացումը կարող է խոսել այն մասին, որ երեխան ունի դժվարաշնչություն։ Հաճախասրտություն- Թթվածնի ցածր մակարդակը կարող է առաջացնել անոթազարկի հաճախացում։ Մաշկի և լորձաթաղանթների գույնի փոփոխություն- բերանի շուրջ, շրթունքների ներքին մակերեսի և եղունգների կապտավուն գունավորումը, կարող է խոսել թթվածնի ցածր մակարդակի մասին։ Արտահայտված թթվածնաքաղցի դեպքում մաշկը կարող է լինել գունատ կամ ստանալ մոխրագույն երանգավորում։ Ô±Õ²Õ´Õ¯Õ¸Õ¿ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶- Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ·Õ¶Õ¹Õ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯, Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Ö€Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¥ÕÕ¡Õ¶Õ«Õ¦Õ´ Õ§, Õ¸Ö€Õ¨ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Ö…Õ¤Õ« ÕºÕ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¨ Õ©Õ¸Ö"Õ¥Ö€Õ¸Ö'Õ´Ö‰
Ռնգախաղ- Քթի թևերի մասնակցությունը շնչառությանը խոսում է դժվարաշնչության և հավելյալ ջանքերով շնչառության մասին։ Ներքաշումներ- շնչառական շարժումների ժամանակ՝ ներշնչման փուլում, փոսությունների ի հայտ գալը անմիջապես պարանոցի, կրծոսկրի, կողոսկերի տակ և միջև։ Սա մեխանիզմ է, երբ շնչառությանը մասնակցում են օժանդակ շնչական մկանները, որով ներշնչման ժամանակ ավելի մեծ քանակի օդ է մտնում թոքեր։ Ուժեղացած քրտնարտադրություն- Ճակատին քրտինքի առկայություն, որը չի ուղեկցվում շոշափելիս մաշկի տաքությամբ։ Խոսում է հավելյալ ջանքերով շնչառության մասին։ Սուլող խզզոցներ- շնչական շարժումների ժամանակ հեռվից լսելի սուլոցի առկայությունը, խոսում է դժվարացած արտաշնչման մասին։ Ստրիդոր- կոպիտ շնչական աղմուկ ներշնչման ժամանակ, որը խոսում է վերին շնչուղիների նեղացման/այտուցի մասին։ Ակտիվության և զգոնության նվազում- թթվածնի ցածր մակարդակի դեպքում կարող է դիտվել քնկոտություն և թուլություն, ինչը խոսում է շնչական մկանների հոգնածության մասին։ Շնչական անբավարարության նշանները կարող են դիտվել նաև այլ վիճակների դեպքում։ Թվարկված նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել հիվանդանոց։ Մի շարք հիվանդություններ, որոնք առաջացնում են շնչական անբավարարություն, կանխարգելի են։ Խորհրդակցե՛ք Ձեր մանկաբույժի հետ, վստահ լինելու համար, որ երեխան ժամանակին ստացել է համապատասխան վարակների դեմ պատվաստումները։ Դրանց թվին են դասվում գրիպի, կապույտ հազի, պնևմոկոկի, կորոնավիրուսի և կարմրուկի դեմ պատվաստումները։ Խուսափե՛ք հատկապես նորածին և մինչև 1 տարեկան երեխաներին մարդաշատ վայրեր տանելուց, քանի որ հաճախ այս տարիքային շրջանում շնչական վարակներն առավել հաճախ են առաջացնում շնչական անբավարարություն։ Հեղինակ՝ Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ Արևիկ Չալյան