
183 views
Ոսկրածուծաբորբ կամ օստեոմիելիտ (հունարեն՝ osteo , osteon - «ոսկոր»; myelo — «ուղեղ»; -itis - «բորբոքում»), առաջանում է ոսկրածուծը թարախածին մանրէներով ախտահարվելիս (թարախային ոսկրածուծաբորբ)։ Աստիճանաբար տարածվում է նաև ոսկրի մյուս հյուսվածքների վրա։ Տեսակներ Õ€Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ±Ö‡ Õ§ Õ¿Õ¸Ö'Õ¢Õ¥Ö€Õ¯Õ¸Ö'Õ¬Õ¸Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ Õ®Õ¡Õ£Õ´Õ¡Õ¶ Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ®Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¨ (Õ¿Õ¸Õ¿Õ¥Ö€Õ¯Õ¸Ö'Õ¬Õ¸Õ¦, Õ¸Õ½Õ¯Ö€Õ¥Ö€Õ« Ö‡ Õ°Õ¸Õ¤Õ¥Ö€Õ«) Թարախային ոսկրածուծաբորբի ժամանակ հարուցիչները ոսկոր կարող են ներթափանցել անմիջապես վերքերի (բաց, հատկապես՝ հրազենային), կոտրվածքների միջոցով, հիմնականում՝ պատերազմի ժամանակ։ Խաղաղ պայմաններում գերակշռում է արյունածին (հեմատոգեն) ոսկրածուծաբորբ, որն առաջանում է հեռավոր, երբեմն բոլորովին չդրսևորվող թարախային վարակի օջախներից (օրինակ՝ ատամների ոսկրափուտ, նշագեղձերի քրոնիկ, բորբոքում)՝ արյան հոսքով ոսկրի մեջ մանրէներ ներթափանցելիս։ Արյունածին ոսկրածուծաբորբ հիմնականում դպրոցային տարիքի երեխաների և դեռահասների հիվանդություն է, սակայն կարող է առաջանալ նաև վաղ մանկուկ տարիքում, երբեմն նույնիսկ նորածինների մոտ (պորտի թարախակալման ժամանակ)։ Ô±Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ®Õ«Õ¶ Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ®Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢ Արյունածին ոսկրածուծաբորբի ժամանակ ախտահարվում են հիմնականում երկար խողովակավոր ոսկրերը ( ազդրոսկր, սրունքի ոսկրեր, բազկոսկր ), ընդ որում թարախային օջախը գոյանում է հաճախ ոսկրի ծայրում՝ հոդին մոտ։ Արյունածին ոսկրածուծաբորբ սկսվում է հանկարծակի, դրսևորվում է ոսկրի ախտահարման հատվածում ցավերի առաջացմամբ, ծանր տենդային վիճակով (ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40 °C, դող, զառանցանք և այլն)։ Մի քանի օր անց վերջույթի ախտահարված հատվածի հյուսվածքներն ուռչում և պնդանում են, մաշկը կարմրում է։ Դա նշանակում է, որ բորբոքային գործընթացը ոսկրի խորքից անցել է շրջոսկրին, և թարախը, ճեղքելով այն, տարածվել է փափուկ հյուսվածքների վրա ու մաշկի տակ։ Երբեմն՝ հատկապես երեխաների մոտ, ցավը և տեղային մյուս ախտանշանները բորբոքման 1-ին օրերին բացակայում են կամ այնքան աննշան են, որ կարող են հայտնաբերվել միայն հատուկ հետազոտություններով։ Այդ երևույթները ծնողները չեն նկատում և հիվանդությունն ընդունում են որպես ծանր գրիպի հետևանք կամ ուրիշ ընդհանուր վարակիչ հիվանդություն : Սակայն արյունածին ոսկրածուծաբորբի վաղ ախտորոշումն ունի շատ մեծ նշանակություն։ Õ‰Õ¢Õ¸Ö'ÕªÕ¾Õ¡Õ® Õ½Õ¸Ö'Ö€ Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ®Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢ Չբուժված սուր ոսկրածուծաբորբը չափազանց վտանգավոր է, այն կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքի տարածուն մեռուկացման, հարևան հոդերի վրա թարախակալման տարածման և այլ ավելի ծանր բարդությունների։ Լավագույն դեպքում կարող է վերքն ինքնուրույն բացվել, և թարախը հոսել դուրս։ Բայց դա առողջացման չի հանգեցնում, այլ միայն մեղմանում են ցավերն ու ընդհանուր ծանր խանգարումները (ջերմաստիճանի իջեցում և այլն), և ոսկրածուծաբորբի սուր ընթացքը վերածվում է քրոնիկականի։ Ախտահարված հատվածի խորքում մնում են մեռուկացած ոսկրաբեկորներ (սեքվետորներ), որոնք երբեմն շատ խոշոր են։ Դրանց շուրջ թարախակալումը շարունակվում է, պահպանվում են համառ թարախային խուղակները և սրացումների վտանգը։ Ոսկրի տարածուն մեռուկացման ժամանակ մեռուկացած հյուսվածքն առողջից բաժանվելիս (սեքվեստրացում) կարող է առաջանալ ինքնաբեր (ախտաբանական) կոտրվածք: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Չբուժված քրոնիկական ոսկրածուծաբորբը ձգձգվում է երկար տարիներ, քանի դեռ խուղակի միջով բոլոր ոսկրաբեկորները դուրս չեն եկել, և դրանց տեղում նոր ոսկր չի գոյացել։ Ենթադրվում է, որ խոշոր սեքվեստրների ելքը հազվադեպ է լինում։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Սուր ոսկրածուծաբորբի հենց սկզբում սովորաբար հաջողվում է վիրահատական ճանապարհով (երբեմն նաև առանց վիրահատության) ոսկրային հյուսվածքում վերացնել բորբոքման օջախը և հասնել արագ առողջացման՝ թույլ չտալով, որ հիվանդությունն անցնի քրոնիկականի։ Քրոնիկական թարախային ոսկրածուծաբորբի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ է վիրահատական բուժում, ընդ որում՝ պահանջվում են կրկնակի վիրահատություններ։ Ուստի շատ կարևոր է բոլոր սուր սկսվող տենդային ոսկրային 565 հիվանդությունների ժամանակ անհապաղ դիմել բժշկի, առավել ևս, եթե խանգարումն ուղեկցվում է ծայրանդամի որևէ հատվածի ցավերով։ Արյունածին ոսկրածուծաբորբի կանխարգելումը պահանջում է երեխաների մոտ արյունածին վարակի հնարավոր աղբյուրների (քրոնիկ կամ հաճախակի կրկնվող նշագեղձերի բորբոքում, թարախային ականջաբորբ, հայմորիտ), ատամների ոսկրափուտի ժամանակին բուժում։ Հրազենային ոսկրածուծաբորբի և բաց կոտրվածքներից առաջացած ոսկրածուծաբորբի կանխարգելման համար էական նշանակություն ունի ճիշտ ցուցաբերած առաջին օգնությունը, վերքի շուրջ մաշկի վարակազերծում, մանրէազերծած վիրակապի, տրանսպորտային բեկակալի օգտագործում։ Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից