Կոնտակտային լինզաներ:Տեսակները
Կոնտակտային լինզաները օգտագործում են տեսողության կորրեկցիայի համար, դրանք պատրաստված են պլաստմասե նյութից:
Կոնտակտային լինզաները կախված իրենց տեսակից , կարող են կրել երկար ժամանակ՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր: Լինզայի տանելիությունը կախված է նրա ձևից, պատրաստման նյութի որակից, ներսային մակերեսի ու ակնագնդի համապատասխանությունից և այլն:
Տարբերում են սկլերալ, կորնոսկլերալ և եղջերաթաղանթային կոնտակտային լինզաներ: Ավելի հարմար են եղջերաթաղանթային լինզաները:
Տարբերում են ՝
կոպիտ
փափուկ
ճկուն
կոմբինացված լինզաներ
Կոպիտ լինզաները պատրաստվում են բացառապես անհատական՝ պացիենտի աչքի ձևից ելնելով: Վերջին ժամանակներում օրգանական ապակու փոխարեն օգտագործում են օդաթափանց նյութեր: Այս նյութից պատրաստված լինզաները անվանում են RGP ( Rigid Gas Permeable):
Փափուկ լինզաները պատրաստվում են հիդրոֆիլ պոլիմերից, այս տեսակի լինզաները պացիենտների համար ավելի հարմար են քան կոպիտ լինզաները, սական ավելի վատ են շտկում աստիգմատիզմը , քանի որ կրկնում են եղջերաթաղանթի ձևը: Այս տեսակի լինզաները առայում են ավելի երկար քան կոպիտները:
Ճկուն լինզաները ունեն և կոպիտ և փափուկ լինզաների հատկությունները,այն է՝ երկարաժամկետ են, հեշտ է խնամքը, բարձր օպտիկական հատկություն ունեն, լավ տանելի են:
Կոմբինացված (փափուկ և կոպիտ) Ունեն կենտրոնական մաս` պատրաստված օրգանական ապակուց ,և ծայրամասային հատված՝ հիդրոֆիլ պոլիմերց: Այս տեսակի լինզաները պատրաստման դժվարությունների հետ կապված մեծ տարածվածություն
չունեն:
Ապրեք Առողջ…
Պատրաստեց՝ Գ. Բունիաթյան