
534 դիտում
Մենինգիտի մասին որոշ պատկերացումներ այնքան տարածված են, որ հաճախ ընդունվում են որպես փաստ։ Պարզաբանենք դրանցից հինգը։
«Առանց գլխարկի կամ թաց մազերով դուրս գալուց մենինգիտ է առաջանում»։
Գլխարկ չկրելը կամ թաց մազերով դուրս գալը մենինգիտի անմիջական պատճառ չեն։ Վարակային մենինգիտը հարուցում են բակտերիաները, վիրուսները և այլ միկրոօրգանիզմներ։
«Մենինգիտով հիվանդանում են միայն երեխաները»։
Մենինգիտը կարող է զարգանալ ցանկացած տարիքում։ Նորածիններն ու փոքր երեխաները խոցելի խմբերից են, սակայն մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ։
«Եթե ցան չկա, ուրեմն մենինգիտ չէ»։
Մենինգիտը կարող է ընթանալ առանց ցանի։ Դրա բացակայությունը պատճառ չէ բժշկական օգնությունը հետաձգելու համար։
«Հիվանդի հետ շփված յուրաքանչյուր մարդ մենինգիտ է ունենում»։
Շփման ժամանակ կարող է փոխանցվել հարուցիչը, բայց ոչ բոլոր վարակվածների մոտ է մենինգիտ զարգանում։ Որոշ մարդիկ հարուցիչը կրում են առանց ախտանիշների։
Մենինգոկոկային հիվանդություն ունեցող անձի հետ սերտ շփման դեպքում անհրաժեշտ է արագ կապվել բժշկի հետ․ կարող է պահանջվել կանխարգելիչ դեղորայք։
«Մեկ պատվաստումը պաշտպանում է մենինգիտի բոլոր տեսակներից»։
Մենինգիտի բոլոր պատճառներից պաշտպանող մեկ ընդհանուր պատվաստանյութ չկա։ Տարբեր պատվաստանյութեր պաշտպանում են տարբեր հարուցիչներից։ Պատվաստված լինելը նույնպես չի բացառում մենինգիտի հավանականությունը։
Ջերմությունը, ուժեղ գլխացավը, պարանոցի կարկամությունը կամ գիտակցության խանգարումը մի՛ անտեսեք։ Մենինգիտի կասկածի դեպքում անհապաղ դիմեք շտապ բժշկական օգնության։
Մենինգիտի ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտությունները բժիշկն ընտրում է՝ ելնելով պացիենտի վիճակից։
Շուրջօրյա՝ 24 ժամ հասանելի հետազոտություններ ԻՀԱԿ-ի լաբորատորիայում
Ողնուղեղային հեղուկի ընդհանուր և մանրէաբանական հետազոտությունները հասանելի են օրվա ցանկացած ժամի։
Մենինգիտի կասկածի դեպքում անհապաղ դիմեք շտապ բժշկական օգնության։
Մի՛ սպասեք հերթագրման։
Ծառայությունների և դիմելու կարգի մասին տեղեկանալու համար
զանգահարեք 8424։