
133 դիտում
Ինտենսիվ ֆիզիկական մարզումների ժամանակ որոշ մարդիկ կարող են ապրել այսպես կոչված «ԿՕՐԳԱԶՄ» (Coregasm)՝ օրգազմ, որը տեղի է ունենում մարզման ընթացքում։ Ամենից հաճախ դա կարող է առաջանալ հետևյալ վարժությունների ժամանակ․
ոտքերի բարձրացումներ,
պլանկա,
որովայնի մկանների վարժություններ,
ձգումներ (pull-ups),
կքանիստներ և որոշ ուժային վարժություններ։
Ինչո՞ւ է դա տեղի ունենում
Մարզման ընթացքում ակտիվորեն աշխատում են կոնքի հատակի և որովայնի խորը մկանները։ Ուժեղանումէ փոքր կոնքի արյունամատակարարումը, ակտիվանում է նյարդային համակարգը, խթանվում սեռանյարդը, ինչպես նաև, մարզումների ժամանակ արտադրվող նեյրոհորմոնները, որոնք նպաստող գործոն են դառնում և որոշ մարդկանց մոտ առաջացնում օրգազմ՝ առանց սեռական գրգռման։
Սա հիվանդություն չէ և ոչ էլ «չափազանց բարձր սեքսուալության» նշան։Այլ վկայում է այն մասին, որ օրգազմի առաջացման հիմքում մեծ դեր և նշանակություն ունի կոնքի մկանային համակարգի աշխատանքը` ուժեղ կոնքի հատակը, և իհարկե ճիշտ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ։
Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ սա օրգանիզմի նորմալ ֆիզիոլոգիական ռեակցիա է, սակայն հանդիպում է հազվադեպ և ավելի հաճախ կանանց մոտ(10%)։
Նյութը՝ Dr. Lusine Stepanyan