Ավոկադոյի օգտակար հատկությունները
Ավոկադոն համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը, սակայն մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այս պտղին: Այն հիանալի մթերք է օրվա ցանկացած ժամին ուտելու համար: Բացի այդ, ավոկադոն շատ համեղ է և կարող է կիրառվել ինչպես սոուսների, այնպես էլ աղցանների և անգամ աղանդերների պատրաստման համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ, օրական մեկ ավոկադո ուտելու համար:
1. Ավոկադոն բարելավում է տեսողությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող անփոխարինելի կարոտինոիդներով: Այս տարրերը շատ կարևոր են և պարունակվում են հիմնականում ավոկադոյի մեջ:
2. Այս միրգը հարուստ է կալիումով, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը: Կալիումն օրգանիզմից դուրս է բերում հավելյալ նատրիումը, ինչն էլ նպաստում է ճնշման կարգավորմանը:
3. Ավոկադոն նաև կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը:
4. Այս միրգը հիանալի բաղադրիչ է նաև նիհարել ցանկացողների սննդակարգում ներառելու համար: Այն խթանում է նյութափոխանակությունը, ինչը նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ավոկադոյի գործածությունից հետո քաղցի զգացումը չի տանջում շուրջ 5 ժամ:
5. Ավոկադոյի հյութահանուկը շատ առողջարար է աթրիտի դեպքում և մեղմում է օստեոպորոզի ախտանշանները:
6. Այս մթերքը պաշտպանում է շաքարային դիաբետից, քանի որ կարգավորում է օրգանիզմում շաքարի ու ինսուլինի մակարդակները:
7. Ավոկադոն շատ օգտակար է նաև հղիների համար, քանի որ պարունակում է մոր ու պտղի առողջության համար շատ կարևոր վիտամիններ: Բացի այդ, այն ազատում է նաև ինքնազգացողության վատացումից, ինչը բավական հաճախ է նկատվում հղիների մոտ:
8. Ավոկադոն հարուստ է վիտամին K-ով, որը շատ կարևոր է ոսկորների ամրապնդման համար: Այս տարրի շնորհիվ ավոկադոն օգնում է կանխել կոտրվածքները:
9. Այս պտուղը պարունակում է նաև մեծ քանակությամբ ֆոլաթթու, որն օգնում է նվազեցնել ընկճախտի (դեպրեսիա) զագացման հավանականությունը:
10. Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ այս միրգը պաշտպանում է նաև այնպիսի քրոնիկ հիվանդություններից, ինչպիսին են գլխուղեղի կաթվածը, շաքարային դիաբետը, աղեստամոքսային հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունն ու զարկերակային գերճնշումը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am