Արտամարմնային բեղմնավորմանը միշտ պետք է դիմել ամենավերջում, երբ անպտղությունը հաղթահարելու բոլոր փորձերը անցել եք,բայց անարդյունք է եղել․TempusMed
Արտամարմնային բեղմնավորմանը միշտ պետք է դիմել ամենավերջում, երբ անպտղությունը հաղթահարելու բոլոր փորձերը անցել եք,բայց անարդյունք է եղել։
Ինչու՞։![]()
![]()
![]()
Որովհետև Արտամարմնային բեղմնավորումը
հորմոնալ դեղամիջոցներով, ամբողջությամբ բլոկավորում է կնոջ գլխուղեղի հատուկ բաժիններում դաշտանային ցիկլը կարգավորող հրամայիչ հորմոնների արտադրությունը և ,բժիշկների նշանակմամբ ,արտաքին ներարկումների ու հաբերի միջոցով , հատուկ ուղեցույցային (կախված անպտղությունը առաջացնող հիվանդության) սխեմայով ձվազատման խթանում է տեղի ունենում( բազմաթիվ ձվաբջիջներ)։![]()
![]()
![]()
Ամենամեծ վտանգը ![]()
![]()
բազմաթիվ ֆոլիկուլների աճի հետ զուգահեռ խթանվում է մեծ քանակությամբ էստրոգեն կանացի հորմոնը, որը արյան մեջ![]()
![]()
բարձրացնում է թրոմբների առաջացումը (նամանավանդ, եթե կնոջ օրգանիզմում արդեն իսկ կան արյան թրոմբոտիկ համակարգի գենետիկ մուտացիաներ,վտանգը ավելի ու ավելի բարձր է)։
![]()
![]()
![]()
Մի շտապեք Արտամարմնային բեղմնավորման, եթե Դուք բոլոր բուժական մեթոդները, որոնք Ձեզ կօգնեն հաղթահարել անպտղությունը, չեք անցել։
![]()
![]()
![]()
Թող ինձ ներեն իմ կոլեգաները, բայց այսօր բժշկությունը մեծ մասամբ ![]()
Բիզնես շահեր է հետապնդում։
![]()
![]()
![]()
![]()
Էլի թող ինձ ներեն իմ կոլեգաները։
Բայց ես,որպես բժիշկ ,մեծ ցավ եմ ապրում`տեսնելով տառապած, առողջապես
Ու ֆինանսապես մեծ կորուստներ կրած կանաց և աղջիկների։
Նախքան բժիշկ լինելը, ես նույնպես հասարակ մարդ եմ,անզոր շատ ու շատ արհավիրքների հանդեպ։
Բայց իմ մեծ պարտքն եմ համարում,իմ սիրելի ժողովրդին ![]()
![]()
ԻՐԱԶԵԿԵԼ ,ՀՈՐԴՈՐԵԼ, ԲԺՇԿԵԼ։
ԲՈԼՈՐ ՆՈՐԱՊՍԱԿ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ,ՆԱԽՔԱՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ `ԱՆՑՆԵԼ ԱՐՅԱՆ ԽՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՆԵՏԻԿ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱՆԱԼԻԶՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ ։
Դա կլինի Ձեր արյան գենետիկ անձնագիրը, որը կօգնի Ձեզ,բժիշկների հետ համատեղ, կանխարգելել շատ բարդությունների առաջացման զարգացմանը։
Նյութը ՝ Tempus MED Gynaecology

