Sunday, December 7, 2025
ՀիվանդություններՆորություններ

Դեֆիցիտային անեմիաներ

Դեֆիցիտային անեմիաները սակավարյունության ամենատարածված ձևերից են և շատ հաճախ առաջանում են արյունաստեղծման համար անհրաժեշտ սննդանյութերի պակասի պատճառով։ Կա երեք հիմնական տեսակ՝ երկաթ դեֆիցիտային, վիտամին B12-ի դեֆիցիտային և ֆոլաթթու դեֆիցիտային անեմիաներ։ 

Այս անեմիաները բնութագրվում են էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջների) քանակի նվազմամբ կամ ֆունկցիոնալ անբավարարությամբ՝ պայմանավորված համապատասխան նյութի պակասով։ Արդյունքում խանգարվում է հեմոգլոբինի սինթեզը, թթվածնի տեղափոխումը հյուսվածքներ, ինչը բերում է թուլության, գլխապտույտի, մաշկի գունատության և այլ ախտանիշների։

Դեֆիցիտային անեմիաների պատճառները կարող են տարբեր լինել՝

  • սննդային ընդունման պակաս (օրինակ՝ խիստ դիետաներ, ոչ ճիշտ սննդակարգ),
  • ներծծման խանգարումներ (օր.՝ ցելիակիա, գաստրիտ, բարակ աղու հիվանդություններ),
  • ավելացված պահանջ՝ հղիություն, աճի տարիք,
  • քրոնիկ կամ սուր արյունահոսություններ (օրինակ՝ մենոռագիա, մարսողական տրակտի խոցեր),
  • որոշ դեղերի ազդեցություն։

Անեմիային բնորոշ ախտանիշներից են ընդհանուր թուլությունը, վաղ հոգնածությունը, գլխապտույտը, սրտխփոցը, շնչառության դժվարությունը, մաշկի ու լորձաթաղանթների գունատությունը, եղունգների փխրունությունը, մազաթափությունը, լեզվի այտուցը և ցավը։  B12-ի պակասի դեպքում կարող են զարգանալ նաև նյարդաբանական ախտանշաններ՝ ծակծկոց, թմրածություն, հավասարակշռության խանգարում, հիշողության անկում։

Դեֆիցիտային անեմիաների ախտորոշումը հիմնված է արյան ընդհանուր և հատուկ լաբորատոր հետազոտությունների վրա՝ արյան ընդհանուր քննություն, երկաթի պաշարի, վիտամինների որոշում և այլն։

x Close

Like Us On Facebook