Երևանում. բախվել են Toyota-ն և թիվ 48 ավտոբուսը. 3 հոգի հոսպիտալացվել է, 6-ը՝ տեղում բուժօգնություն են ստացել
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ու թիվ 48 երթուղին սպասարկող Երևանի քաղաքային քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ZHONG TONG մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 6 հոգի, որոնք ավտոբուսի ուղևորներ են եղել, տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը իբրև թե եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն Lexus-ի վարորդը ոչ միայն չի հեռացել դեպքի վայրից, այլև հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: