Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է
Սա պատմություն է մի կնոջ մասին, ում նոր կյանքը սկսվեց դարի չարաբաստիկ հիվանդության ախտորոշումից հետո
Լուսանկարի փոքրիկի մայրիկը 31 տարեկանում պլանային ստուգման ժամանակ հայտնաբերում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս՝ հաղթահարում է այն
Ընտանիքի լիարժեքության համար զույգը որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ
Հրաշքներ լինում են, երբ այդ հրաշքին նպաստում են պրոֆեսիոնալները
Դիմելով «Շենգավիթ» ԲԿ֊ի մանկաբարձ֊գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ
Մայրիկի հետ հավասարապես հուզված Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ կնոջ հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով, բայց այնուամենայնիվ, որոշել են փորձել:
Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված է եղել հորմոնալ խթանիչները, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մարգարիտա Գրիգորյանի (Margarita Grigoryan) նախաձեռնությամբ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱԲՄ առաջին փորձից գրանցել են երկար սպասված հղիությունը
Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի պրոֆեսիոնալ, հոգատար մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո
Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է երիտասարդ ընտանիքի հրաշքը՝ Ելենան:
Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է նշում․
«Հղիության ընթացքը հեշտ չի անցել, բայց պատվով ենք հաղթահարել»:
Փոքրիկի անունը զույգը միանշանակ է ընտրել՝ Ելենա, ինչպես երջանիկ մայրիկն է ասում՝ նա «Елена Прекрасная»֊ն է
Երիտասարդ կինն իր անսահման շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Շուշանիկ Բախշյանին և Մարգարիտա Գրիգորյանին, և նշում, որ առանց նրանց անհնար կլիներ այսօր գրկելու մի բուռ երջանկությունը, ով լիովին փոխել է իրենց կյանքը
Շնորհավորում ենք ևս մեկ անգամ երջանիկ ընտանիքին և մաղթում առողջություն, փոքրիկին անամպ մանկություն և խաղաղ երկինք
Հ․գ․ լուսանկարը հրապարակված է ծնողների թույլտվությամբ: