
916 դիտում
Ի՞նչ անել, երբ խոնավ եղանակին հոդացավերը սրվում են։
Արթրոզ ունեցող շատ պացիենտներ նշում են, որ անձրևոտ կամ խոնավ եղանակին հոդացավերն ավելի են արտահայտվում, իսկ շարժումները՝ դժվարանում։
Թեև եղանակային փոփոխությունների և հոդացավերի միջև կապը դեռ ամբողջությամբ պարզաբանված չէ, որոշ մարդկանց մոտ օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման և խոնավության փոփոխությունները կարող են ուղեկցվել ցավի ուժգնության փոփոխությամբ։
Ի՞նչ կարող եք անել նման օրերին։
Պահպանեք հոդերի ջերմությունը։ Հագնվեք եղանակին համապատասխան։ Տաք կոմպրեսը կարող է օգնել թեթևացնել հոդերի կարկամությունը։
Մի՛ հրաժարվեք շարժումից։ Կատարեք թեթև վարժություններ, հանգիստ քայլեք կամ շարժվեք տանը՝ ըստ ձեր հնարավորությունների։
Խուսափեք գերծանրաբեռնվածությունից։ Եթե ցավն ուժեղացել է, ժամանակավորապես նվազեցրեք այն գործողությունները, որոնք սրում են գանգատները։
Փորձեք տաք ցնցուղ։ Այն կարող է օգնել թուլացնել մկանները և նվազեցնել կարկամության զգացումը։
Դիմեք բժշկի։ Եթե ցավը հաճախ է կրկնվում կամ խանգարում է առօրյա գործունեությանը, գուցե բուժման մոտեցումը վերագնահատելու կարիք կա։
Կարևոր է հիշել․ հոդի հանկարծակի ուժեղ ցավը, կարմրությունը, արտահայտված այտուցը կամ տեղային տաքությունը, հատկապես ջերմության հետ, պետք չէ վորագրել միայն եղանակին։ Այս ախտանշանները պահանջում են բժշկական գնահատում։
Հիշե՛ք՝ եղանակը փոխել չեք կարող, բայց կարող եք հարմարեցնել ձեր ակտիվությունն ու ճիշտ կառավարել հոդացավը։