Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է
2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր:
Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Կենսաբանական, հոգեբանական, կրոնական և փիլիսոփայական մոտեցումները փորձել են սահմանել երջանկությունը և բացահայտել դրա աղբյուրները։ Հետազոտական տարբեր խմբեր փորձել են գիտականորեն պատասխանել այն հարցին, թե վերջապես ինչ է երջանկությունը, և ինչպես կարելի է հասնել դրան։ Այն այնքան սկզբունքային դեր ունի մարդկության համար, որ «կյանքը, ազատությունը և երջանկության հետապնդումը» համարվում են ԱՄՆ-ի անկախության հռչակագրի անբաժանելի իրավունքները։
2014 թվականին Ֆարելլ Ուիլյամսի «Happy» երգը դարձավ նրա օրհներգը` տարածվելով աշխարհով մեկ: