
71 դիտում
Մումի ո , լեռնային բալասան, բնական ծագման կենսաբանորեն ակտիվ նյութ. խեժանման է, արտահոսում է ժայռերի ու լեռների ճեղքերից։ Պարունակում է մեծ քանակությամբ օրգանական և անօրգանական նյութեր, հիպուրաթթու, ամինաթթուներ , խեժեր, մոմանյութ, բուսական մնացորդներ և միկրոտարրեր։ Պինդ կամ առաձգական տձև կտորներ են, ունեն հարթ կամ անհամաչափ ծակոտկեն մակերևույթ։ Օժտված են բալասաններին բնորոշ հոտով։ Նկարագրված է Մումիոյի 4 տարատեսակ․ ոսկյա (կարմիր գույնի), արծաթյա (սպիտակ), պղնձյա (երկնագույն կամ կապույտ) և երկաթյա (սև կամ գորշ դարչնագույն)։ Հանդիպում է Հիմալայներում , Արաբիայի , Իրանի , ՄԺՀ , ՍՍՀՄ և այլ երկրների լեռներում։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ավելի քան 2 հզ տարի։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիոն։ Օգտագործվում է ոսկրային հյուսվածքի վերականգնումն արագացնելու, բրոնխային ասթմայի, տուբերկուլոզի , ստամոքսաաղիքային համակարգի, շնչառական ուղիների, միզաքարային, մաշկային հիվանդությունների բուժման և վերքերի ապաքինման համար։ Իրանի և Հնդկաստանի բժիշկները օգտագործել և շարունակում են օգտագործել այն վնասվածքների դեպքում ՝ որպես հիմնական միջոցներից մեկը բժշկության մեջ: Հայտնի է,որ մեղրամոմը Արևելքում կոչվում է մումիո, որտեղից էլ առաջացել է մումիո անունը, այն ունի բուսական, կենդանական և հանքային ծագում: Մումիոն մարդու ջերմաստիճանի հետ շփման ժամանակ այն թեթևանում է և ունենում է յուրահատուկ հոտ,դառնահամ է և եթե լցնենք տաք ջրի մեջ,ապա բնական մումիոն կհալչի առանց որևէ հետքի: Այն կազմված է շուրջ 80 բաղադրիչներից՝ քիմիական տարեր, մետաղական օքսիդներ, ամինաթթուներ, ճարպաթթուներ, վիտամիններ, եթերայուղեր,մեղվի թույն,խեժ: Նույնիսկ ժամանակակից գիտությունը դեռեւս չի կարողացել բացահայտել և նկարագրել այս նյութի բոլոր օգտակար հատկությունները:Այնուամենայնիվ ուսումնասիրողները եկել են այն եզրակացության,որ այն ունի շատ կարևոր հատկություններ, որնցից են օրինակ կոսմետոլոգիական խնդիրների դեմ պայքարը, քաշի նվազեցումը և առողջության լավացումը: Ô±Õ¬Õ©Õ¡ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¸Ö'Õ´Õ«Õ¸ÕµÕ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ€Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ§ Õ€Õ¡Õ¯Õ¡Õ¿Õ¸Ö"Õ½Õ«Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ"Õ¡Õ¶Ö€Õ§Õ¡Õ½ÕºÕ¡Õ¶ ÕŽÕ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¸Õ² Õ€Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Այն նաև կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը,մեծացնում է պաշտպանությունը վարակների դեմ,կարգավորում է խոլեստերինը, շաքարը և հեմոգլոբինի քանակությունը արյան մեջ,նպաստում է մարմնի ընդհանուր երիտասարդացմանը: Լեռնային ոսկը շատ օգտակար է նաև նրանց համար, ովքեր տուժել են քիմիական թունավորումից: Նպաստում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների, ցրտահարության և այրվածքների, թարախային և բորբոքված վերքերի բուժմանը: Պայքարում է բերանի լորձաթաղանթի հիվանդությունների, հոդացավերի դեմ: Ô´Õ¥Õ´Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¡Õ® Õ´Õ¸Ö'Õ´Õ«Õ¸Õ¶. Հարթեցնում է մաշկի բարակ կնճիռները հեռացնում է ակնեն վերացնում է մաշկի չափից ավելի յուղոտությունը: Õ‡Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€,Õ¡ÕµÕ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¾Õ¡Õ® Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ¡Õ³Õ«Õ¶: Հակացուցված է հղիության, կրծքով կերակրման, ինչպես նաև դեղերի օգտագործման` հատակպես էուֆիլինի ժամանակ: