Tuesday, March 17, 2026
ՀիվանդություններՆորություններ

Յուինգի սարկոման ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ է, որի վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է

Յուինգի սարկոման առավել հաճախ հանդիպող սարկոմայի տեսակ է դեռահասների և երիտասարդների շրջանում։

Այն հաճախ ախտահարում է ոսկրերը՝ հատկապես ոտքերի, ձեռքերի և կոնքի շրջանում։ Որոշ դեպքերում ներգրավվում են նաև փափուկ հյուսվածքները։ Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի բուժման հաջողության վրա։

Այս քաղցկեղի երկու հիմնական փուլ կա՝

🔹Տեղային (local)՝ երբ ուռուցքը միայն ոսկրում կամ մոտակա հյուսվածքում է․ այդ դեպքում բուժման ցուցանիշը հասնում է 70-75%-ի։

🔹Տարածված (metastatic)՝ երբ քաղցկեղը մետաստազավորվում է հեռակա օրգաններում, այդ թվում թոքերում, այլ ոսկրերում կամ ոսկրածուծում․ այս դեպքում առողջացման հնարավորությունը խիստ նվազում է՝ հասնելով առավելագույնը 15-30%-ի (երբեմն ավելի ցածր)։

Յուինգի սարկոմայի ամենատարածված ախտանիշներն են՝

🔸ցավ և այտուց ուռուցքի շրջանում,

🔸շոշափվող գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով,

🔸անհայտ ծագման տենդ կամ կոտրվածքներ։

Ախտորոշում

Կիրառվում են ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ, ՊԷՏ/ԿՏ հետազոտություններ և վերջնական ախտորոշումը դրվում է գոյացության հյուսվածաբանական հետազոտության հիման վրա։

x Close

Like Us On Facebook