Շարժական բուժախտորոշիչ կլինիկայի աշխատանքը գոհացրել է ՌԴ օգնության ծրագրի ղեկավարներինunnamed
ՌԴ օգնության ծրագրի գնահատման նպատակով «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան և հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Սոկոլովն այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնք, տեղում ծանոթացել շարժական բուժախտորոշիչ կլինիկայի միջոցով ծառայությունների տրամադրման ընթացքին (ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություններ)։ Այցի ընթացքում նրանք զրուցել են համայնքում իրազեկման աշխատանքներ իրականացնողների և ծրագրի շահառուների հետ:
«ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալը և ծրագրերի ղեկավարը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենի հետ քննարկել են ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև հետագա աշխատանքների պլանավորմանը, շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում տրամադրվող ծառայությունների տեսակների ավելացմանը վերաբերող հարցեր:
Իրինա Կոստեցկայան և Ալեքսեյ Սոկոլովը գոհունակություն են հայտնել ՌԴ օգնության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների և դրանց որակի ապահովման վերաբերյալ: