«Շենգավիթ» ԲԿ-ում նորածինները նորաթուխ մայրիկներին հանդիպեցին փոքրիկ Սանտայի հագուստով
Արդեն հինգերորդ տարին «Շենգավիթ» ԲԿ- ում բարի ավանդույթ է դարձել, երբ Ամանորի նախօրեին նորաթուխ մայրիկները իրենց փոքրիկներին դիմավորում են փոքրիկ «սանտայի» կերպարով:
Այդ ավանդույթից իհարկե անմասն չեն մնում նաև մանկական վերակենդանացման բաժանմունքի ամենափոքրիկները:
Այս գեղեցիկ անակնկալը յուրահատուկ հուզմունքով ընդունեցին մայրիկները, իսկ փոքրիկ ձմեռ պապիկների վերածված մանկիկները իրենց ներկայությամբ իսկական տոնի էին վերածել ամբողջ բժշկական կենտրոնը:
Ամանորին հրաշքներ լինում են, եթե այդ հրաշքը ինքներս ենք ստեղծում: