Որն է քրոնիկ հոգնածության ու քնկոտության հիմնական պատճառը և ամենապարզ միջոցն այս խնդրից ազատվելու համար
Քրոնիկ հոգնածությունը ներկայում շատ տարածված խնդիր է, որը հանգեցնում է աշխատունակության անկման և դառնում օրվա ընթացքում քնկոտության քնկոտության պատճառ՝ խիստ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, սակայն բժիշկ-ներզատաբան Զուխրա Պավլովան նշել է նման գերհոգնածության հիմնական պատճառն ու ներկայացրել ամենապարզ միջոցն այս խնդրից ազատվելու համար։
Այնուամենայնիվ մասնագետը նշում է, որ այս խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել՝ պարզապես քունը կարգավորելով։ Ավելին՝ գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տրվում նաև ավելի շատ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ Բանն այն է, որ մարզասրահ այցելելն ու անգամ պարզապես մաքուր օդին զբոսնելը նպաստում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացմանն ու սթրեսի մակարդակի նվազմանը։
Բացի այդ, տոնուսի պահպանման համար մասնագետը խորհուրդ է տալիս նաև ավելի շատ ջուր խմել, քանի որ հենց ջուրն է նպաստում ակտիվության անհրաժեշտ մակարդակի պահպանմանը, գրում է medikforum.ru կայքը։