Friday, April 26, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կարող են արդյոք ախտահանիչ լուծույթները կանխել վարակի փոխանցումն անպաշտպան սեռական հարաբերությունից հետո․ պարզաբանում է մասնագետը

Չպաշտպանված սեռական ակտը սեռավարակների փոխանցման հիմնական ճանապարհն է, ուստի շատերին են հետաքրքրում վարակման կանխարգելման միջոցները, մասնավորապես՝ որոշ ախտահանիչ լուծույթների կիրառման արդյունավետությունը։ Այս հարցի շուրջ Tert.am Medicine-ը զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել հնարավոր է արդյոք կանխել սեռավարակների փոխանցումը սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ անելու միջոցով։

Բժշկի խոսքով՝ այս հարցն առավել հաճախ ծագում է տղամարդկանց մոտ։ Ավելին՝ գոյություն ունեն բազմաթիվ հակասեպտիկ լուծույթներ, որոնք նախատեսված են ինտիմ հիգիենայի պահպանման համար, սակայն հարկ է հիշել, որ վարակման կանխարգելման հարցում դրանք անարդյունավետ են։

«Անպաշտպան սեռական հարարաբերության ժամանակ ինֆեկցիայի ներթափանցումը հիմնականում տեղի է ունենում տղամարդու միզուկի միջոցով․ թափանցելով խորանիստ շերտեր այն վերընթաց ճանապարհով բարձանում է, ուստի անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներթափանցմանը միզուկ և հիմնականում լինում են ոչ արդյունավետ», – բացատրեց բժիշկ Հակոբյանը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է ներմիզուկային լվացումներին, ապա դրանք կարող են միայն նպաստել վարակի վերընթաց տարածմանը, ուստի չեն կարող համարվել արդյունավետ կանխարգելիչ միջոց։

Ավելին՝ մասնագետը շեշտեց, որ նման լվացումները կարող են անգամ խոչընդոտել հիվանդության ճիշտ ախտորոշմանը և դրա արդյունքում նաև անհրաժեշտ բուժմանը։

«Երբեմն դրանք որակապես փոխում են վարակի կլինիկական դրսևորումները՝ դժվարացնելով ախտորոշման և բուժման ընթացքը», – ամփոփեց մասնագետը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook