Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կրծքագեղձի քաղցկեղը կարող է փոփոխել կնոջ սեքսուալությունը․ սեքսապաթոլոգ

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է կրծքագեղձի քաղցկեղին և կնոջ սեքսուալության վրա դրա ունեցած ազդեցությանը․

«Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող շատ կանայք արձանագրում են իրենց սեքսուալ կյանքում մի շարք փոփոխություններ կապված վագինալ լյուբրիկացիայի, սեռական գրգռման և օրգազմի հետ: Նված սեքսուալ խանգարումները ամենահաճախ հանդիպողներն են, որոնք դիտվում են կրծքի քաղցկեղ ունեցող կանանց մոտ:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ կարող են կնոջ մոտ դիտվել բազմաթիվ ֆիզիկական փոփոխություններ՝ մեկ կամ երկու կրծքագեղձի բացակայություն, սպիեր, քաշի, մազերի կորուստ, մաշկի փոփոխություններ: Սրանք կարող են իջեցնել կնոջ սեքսուալ ինքնագնահատականը, նրանք կարծում են, որ իրենք ավելի քիչ կանացի են դարձել:

Այնուամենայնիվ, եթե այս անկումները շարունակվեն և անհանգստություն առաջացնեն, պացիենտները կարող են խորհրդակցել սեքսոլոգների հետ իրենց ցանկությունը բարձրացնելու և օրգազմը բարելավելու ուղիների մասին»:

x Close

Like Us On Facebook