Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների մասին է հուշում քաղցր մթերք ուտելու ցանկությունը

Շատերն իրենց օրն առանց քաղցրավենիքի չեն պատկերացնում, սակայն որոշ դեպքերում քացր մթերք ուտելու անհագ ցանկությունը պայմանավորված է լինում առողջական խնդիրներով, որոնց մասին շատերը գլխի չեն ընկնում: Մասնագետները ներկայացրել են, թե ինչ խանգարումներով կարող է նման ցանկությունը պայմանավորված լինել և ինչպես խուսափել դրանից:

Առաջին հերթին քաղցր մթերք ուտելու սաստիկ ցանկություն է առաջանում անկանոն ու չբալանսավորված սննդակարգի դեպքում: Այս դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայից ցածր է լինում, ուստի օրգանիզմը փորձում է քաղցրավենիքի միջոցով ազատվել այս խնդրից: Նման սննդակարգը հանգեցնում է քաշի ավելացնման, ինչպես նաև զարկերակային գերճնշման ու սրտի հիվանդությունների զարգացման, ուստի մասնագետները հորդորում են սահմանափակել քաղցրավենիքն անգամ սաստիկ ցանկության դեպքում:

Նման ցանկություն կարող է ի հայտ գալ նաև ինտենսիվ մարզումներից հետո, երբ օրգանիզմում առաջանում է գլիկոգենի դեֆիցիտ, ինչն էլ քաղցր ուտելու ցանկություն է առաջացնում: Նման խնդիրներից պուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ֆիզիկական ակտիվությունից հետո այս տարրի պակասը լրացնել բարդ ածխաջրերի միջոցով և օգտագործել մեղր, բանան, կիվի, կարտոֆիլ կամ արմավ:

Քացր մթերք ուտելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել նաև աղիներում Candida սնկերի բազմացմամբ: Բացի այդ, նման ցանկություն է առաջանում տրամադրության անկման դեպքում և հենց սա է պատճառը, որ վատ տրամադրության ու ընկճվածության դեպքում մարդիկ անգիտակցաբար քաղցրավենիք են ուտում: Մասնագետները նման առանձնահատկությունը բացատրում են քաղցրավենիքի՝ «երջանկության հորմոնների» արտադրությունը խթանելու կարողությամբ: Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում կոնֆետներն ու այլ վնասակար քաղցրավենիքը փոխարինել մեղրով ու բանանով:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook