Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բնական միջոցներ հազի դեմ

Հազը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ վիրուսային հիվանդություններից, բակտերիայից, փոշուց, որոնք գրգռում են թոքերի նյարդային վերջույթները և հազ առաջացնում:
Խորոված բողկը աղալ խառնել մեղրի հետ: Ուտել առավոտյան և երեկոյան  մեկական գդալ: Օգտագործել 3 օր:
Բողկի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել` խոցի, ստսմոքսաբորբի, հաստ և  բարակ աղիքների բորբոքումների դեպքում:
Խռնդատ- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա  լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել,քամել : Խմել օրվա ընթացքում:

Մարեմխոտ-гравилат
Մարեմխոտ- 2 gravilat-gorodskoy-foto-1թեյի գդալ բուսահումքի վրա լցնել  1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում:

Տատրակ սովորական-տերևները փոշիացնել, 5-10 գրամ բուսահումքի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր, թրմել մի քանի ժամ: Քամել և խմել ճրվա ընթացքում:

Մեղրածուծի  վերգետնյա հատվածը և բերենիկեի տերևները  20-ական գրամ փոշիացնել: Բուսահումքից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել մեկ բաժակ եռացրած,սառեցրած ջուր: 2 ժամ թողնելուց հետո  2-3 րոպե  եռացնել գոլորշուվրա, քամել: Եփուկը խմել տաք վիճակում օրվա ընթացքում:picture_1410

Մեղրածուծ սովորական – Шандра обыкновенная

Դեղաբույսն օգտագործվում է լարինգիտի, բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, պալարախտային հազի, միզուղիների բորբոքումների, ջերմերի, ցաների, լիմֆադենիտների, թութքի, անկանոն դաշտանի, որովայնային օրգանների սպազմալգիաների ժամանակ։
Եղինջի սերմերը խառնել  քիշմիշի,թզի, նուշի ընկույզի և օշինդրի հետ: Խառնուրդը մանրացնել: Բուսահումքից պատրաստել թուրմ և խմել:
Ապրեք առողջ…
Պատրաստեց`Ա.Հարությունյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook