Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Երջանկության հորմոններ

🙋🏻‍♀️Հոգեբանների համոզմամբ մարդու տրամադրությունը կախված է հենց իրենից, երջանիկ լինելու համար պետք է անտեսենք մեզ շրջապատող ամեն վատ բան, և չանհանգստանանք և չմտածենք այնպիսի բաների մասին, որոնք մենք ի վիճակի չենք բարելավելու։
Մինչդեռ գիտնականների պնդմամբ մեր բարձր տրամադրության և ուրախության համար պատասխանատու են մեր օրգանիզմում արտադրվող որոշ հորմոններ։

Դրանք են՝

Դոֆամին
Պատասխանատու է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։ Էյֆորիան հենց դոֆամինի ազդեցության հետևանք է։
Դոֆամինի բավարար քանակի հետևանք է նաև բավարարվածության զգացումը սնունից, սեռական հարաբերությունից, շփումից։
Դոֆամինի ազդեցությամբ ենք մենք սիրահարվում , ձևավորվում է մայրական սեր և կապվածություն։

Սերոտոնին
Պատասխանատու է դրական էմոցիաների համար։
Էյֆորիայի և էկստազի ժամանակ սերոտոնինի մակարդակը օրգանիզմում բարձր է լինում, իսկ սերոտոնինի ցածր մակարդակի դեպքում դիտվում է դեպրեսիա։
Ի դեպ, սերոտոնինի բավարար մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է ուլտրամանուշակագույն ճառագայթ։ Սրանով է պայմանավորված մեր բարձր տրամադրությունը արևոտ եղանակին ։😊

Օքսիտոցին
Պատասխանատու է սեռական ցանկության և բավարարվածության համար, ինչպես նաև նվազեցնում է վախը, անհանգստությունը և բարձրացնում է մայրական բնազդը, կապվածությունն ու վստահությունը ։
Էնդորֆին (էնդո՝ ներքին և մորֆին)
Այո, այո հենց նույն թմրանյութը, բայց օրգանիզմին օգտակար և անհրաժեշտ չափաբաժնով։
Հիմնականում արտադրվում են սթրեսային իրավիճակներում, նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո նվազում են մկանային ցավը, առաջացնում են էյֆորիկ վիճակ։

Ինչպե՞ս բարձրացնել այս հորմոնների մակարդակը։

Ֆիզիկական ակտիվությամբ զբաղվող մարդկանց մոտ այդ հորմոնների մակարդակը միշտ բարձր է։
Ինչպես նաև որոշ սննդամթերքներ պարունակում են այնպիսի ամինաթթուներ, որոնցից օրգանիզմը սինթեզում է երջանկության հորմոնները՝ օրինակ բանան, սև շոկոլադ, կաթնամթերք, ընկույզ, կծու բիբար, վարսակի փաթիլներ։

Կանոնավոր սեռական կյանքը նույնպես նպաստում է երջանկության հորմոնների արտադրմանը։
Այնպես որ ամուսնացեք սիրելի աղջիկներ։ 😄

Ստեղծագործեք, եղեք արվեստին մոտ , երգեք, պարեք, ունեցեք սիրած զբաղմունք։
Սրանք նույնպես խթանում են այդ հորմոնների արտադրությունը։
Եվ վերջապես ժպտացեք , սիրեք ձեզ շրջապատող ամեն բան և սեր ու լույս տարածեք ձեր շուրջը։

Նյութը՝ Dr. Roza G. Tsarukyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook