Friday, April 26, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ի՞նչ անել, երբ քեզ ոչ պիտանի ես զգում

1. Փոխեք իմիջը

Դա ոչ միայն արտաքինը կփոխի, այլեւ ձեր անհատականության նոր սահմաններ կբացահայտի: Համարձակվեք փորձել այն ոճը, որի մասին վաղուց եք երազել, գեղեցիկ իր ձեռք բերեք, որը կերաշխավորի ձեր տրամադրության բարձրացումը եւ շրջապատից հիացած հայացքներ կկորզի: Մի՛ մոռացեք, որ կենսականորեն անհրաժեշտ է ձեզ խրախուսելը եւ հաճելի գնումներով պարբերաբար երես տալը:

2. Ինչ-որ բան փոխեք աշխատավայրում

Եթե նման փոփոխությունների համար նվազագույն տարածք ունեք, գոնե աչքի առաջ ծաղկի թաղար դրեք, կատարելապես կարգի բերեք աշխատավայրը: Եթե տեղաշարժվելու հնարավորություն ունեք, վերցրեք նոթբուքն ու ուղեւորվեք որեւէ հարմարավետ սրճարան կամ այգի: Այդպես աշխատելու ցանկությունը կփոխարինի տհաճ զգացմանը՝ «Չեմ ցանկանում, բայց ի՞նչ անել»:

3. Շփվեք հաճելի մարդկանց հետ

Ժամանակ գտեք մտերիմներին, ընկերներին զանգելու համար եւ պարզապես շատախոսեք: Այդպես կազատվեք ներքին լարումից եւ էներգիայի դրական լիցք կստանաք: Մի՛ մոռացեք, որ մեզ շատ սիրող ինչ-որ մեկը եւս մեր ուշադրության կարիքն ունի

4. Մարզվեք

Ոտքի կանգնեք եւ մարզեք մկանները: Գլխով օղակաձեւ պտույտներ կամ այլ ոչ բարդ վարժություններ կատարեք: Արյունն ակնթարթորեն բոլոր բջիջներին անհրաժեշտ թթվածին կմղի, եւ դուք ֆիզիկական թեթեւություն կզգաք:

5. Ուրախացեք ձեր փոքրիկ հաջողություններով

Փոքրիկ քայլեր կատարեք: Պարապ մի մնացեք: Ինչպես բոլորս գիտենք, չկատարված պարտավորությունների բլուրը մեծանում է հենց մանրուքների պատճառով, որոնք ժամանակին չեն կատարվել: Կարգի բերեք զգեստապահարանը, ազատվեք հին իրերից, կատարեք գործնական կարեւոր զանգեր: Դրանից հետո կհամոզվեք, որ դա այնքան էլ բարդ չէր, եւ ուսերից ասես մեծ բեռ կընկնի:

6. Գրկեք ձեր չորքոտանի ընկերոջը

Կենդանիների հետ շփումը ձեզ բարիացնում եւ հանգստացնում է:

Աղբյուրը՝ Creu

Leave a Reply

x Close

Like Us On Facebook