Friday, April 26, 2024
Նորություններ

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԿ առաջատար մասնագետները անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ իրականացրեցին…

Այս ծրագիրն իրականցվեց Արցախի հանրապետության Առողջապահության նախարարության հետ համատեղ և նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:
«Իզմիրլյան» ԲԿ շարունակում է իր աշխատանքները ի շահ ազգաբնակչության` հավատարիմ մնալով իր սկզբունքին. բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:

22045767_1914317628891742_2563638735466749647_n

«Իզմիրլյան» ԲԿ բժիշկները կատարեցին 800-ից ավելի խորհրդատվություններ և 19 վիրահատություններ՝ արցախյան բժիշկների հետ համատեղ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Արցախ են ժամանել օրթոպեդ-վնասվածքաբան, ընդհանուր վիրաբույժ, ուրոլոգ, պրոկտոլոգ, գաստրոէնտերոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, համակարգչային տոմոգրաֆիստ, սոնոգրաֆիստ, թոքաբան, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` գինեկոլոգ և Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբան:

Սեպտեմբերի 23-ին «Սանոֆի» դեղագործական ընկերության կողմից կազմակերպված սեմինարին հանդես եկան իրենց զեկույց-ներկայացումով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր՝ Արմեն Չարչյանը և վնասվածքաբան-օրթոպեդ՝ Ստեփան Մաթոսյանը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Չարչյանը հանդես է եկել «Թրոմբոէմբոլիաների կանխարգելումը վնասվածքաբանությունում և օրթոպեդիայում» թեմայով: Բանախոսը Արցախի բժիշկներին ծանոթացրել է բժշկության առկա վերջին նվաճումներին:

Պրոֆեսոր Չարչյանը ներկայացրել է այցի նպատակը՝ կոնսուլտատիվ ախտորոշիչ անվճար բուժօգնություն ցույց տալ բնակչությանը, համատեղ վիրահատություններ կատարել, իրականցնել ուսումնական և գիտական փորձի փոխանակում:

Արցախի «Հանրապետական» հիվանդնոցում արցախցի բժիշկների համար իր փորձով հանդես եկավ «Իզմիրլյան» ԲԿ թոքաբան Մարինե Պետրոսյանը:

22096281_1914318112225027_2134930007813569613_o

Նյութի աղբյուրը՝Izmirlian Medical Center

Leave a Reply

x Close

Like Us On Facebook