Friday, April 26, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Լատվիայում հանվել է առողջապահական համակարգում հայտարարված արտակարգ դրությունը

Լատվիայում 2020 թվականի դեկտեմբերից առողջապահական համակարգում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը կհանվի: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը:

Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումը և կորոնավիրուսով վարակված հիվանդների թվաքանակի նվազումը:

Լատվիայում կորոնավիուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի մարտի 2-ին: Ընդհանուր առմամբ վարակվել է 137 հազար 429 մարդ, 2513-ը մահացել են: 2020 թվականի դեկտեմբերի 28-ից սկսվել են պատվաստումները, մինչև հիմա պատվաստման առաջին դեղաչափը ստացել է բնակչության 31.6 տոկոսը, իսկ երկու դեղաչափ՝ 28.2 տոկոսը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook