Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Հնագույն 10 լեզուներ, որոնցով այսօր շարունակում են խոսել

10. #Լատիներեն
Ռոմանական բոլոր լեզուները ծագել են լատիներենից, այդ պատճառով լատիներեն շատ բառեր կան ժամանակակից լեզուներում, օրինակ՝ անգլերենում: Այսօր այն դասավանդվում է բարձրագույն կրթության հաստատություններում և շարունակում է գոյատևել:
9. #Հայերեն
Հայերենը հնդեվրոպական լեզու է, որով խոսում են հայերը: Այն շատ հին գրական պատմություն ունի. Աստվածաշնչի 5-րդ դարի թարգմանությունը հայերեն ամենահին պահպանված տեքստն է, իսկ հայտնաբերված վերջին տեքսը վկայում է, որ հայերենը սկիզբ է առել ք.ա 450-ականներին: Հայերենը ավելի քան 5 միլիոն մարդու մայրենի լեզուն է
8. #Կորեերեն
Կորեերենով խոսում է մոտ 75 միլիոն մարդ: Կորեերենի ծագումը թվագրվում է մ.թ.ա 600-ական թթ:
7. #Եբրայերեն
Եբրայերենը Իսրայելի մայրենի լեզուն է, որով խոսում է ամբողջ աշխարհում մոտ 9 միլիոն մարդ, որոնցից 5 միլիոնը՝ Իսրայելում:
6. #Արամեական #գիր
Հետազոտությունները ցույց են տվել, որ եբրայերենի և արաբերենի շատ հատվածներ վերցված են արամերենից: Ժամանակակից արամերենն իր տարբեր բարբառներով խոսվում է Իրաքում, Սիրիայում, Իսրայելում, Լիբանանում և մի շարք արևմտյան երկրներում:
5. #Չինարեն
Չինարենով խոսում են Հաների մեծամասնությունն ու Չինաստանի այլ էնթնիկ խմբեր՝ մոտ 1.2 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ 16 տոկոսը):
4. #Հունարեն
Հունարենը վավերագրված ամենաերկար պատմությունն ունեցող կենդանի լեզուն է: Հունարեն այբուբենը ծագել է փյունիկյան գրերից և իր հերթին ընկած է լատիներեն, կիրիլիցա, հայերեն, ղպտիերեն, գոթերեն և այլ գրավոր համակարգերի հիմքում:
3.#Եգիպտերեն #լեզու
Եգիպտերեն ամենահին գրավոր նախադասությունը թվագրվում է մ.թ.ա. 2690 թ.-ին: Ժամանակակից Եգիպտոսի ազգային լեզուն եգիպտական արաբերենն է:
2. #Սանսկրիտ
Սանսկրիտը Հնդկաստանի տարածքում օգտագործվող դասական լեզուն է, որը թվագրվում է ք.ա. 3000թ․ին։ Սանսկրիտը Հնդկաստանում տարածված 22 լեզուներից է:
1.#Թամիլերեն
Թամիլերենը դրավիդյան լեզու է, որով խոսում են Թամիլերենը ավելի քան 5000 տարվա պատմություն ունի: Ընդամենը 14 տարի առաջ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ավելի քան 1863 թերթեր են հրապարակվել թամիլերենով ապացուցելով, որ լեզուն դեռևս օգտագործվում է ժամանակակից աշխարհում։

Նյութի աղբյուրը՝ Արտ Հաուս

Leave a Reply

x Close

Like Us On Facebook