Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Մելանյա Թրամփը նվերներով այցելել է Ցինցինատիի մանկական հիվանդանոց (լուսանկարներ).tert.am

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն այցելել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Մանկական հիվանդանոցի բուժկենտրոնի հիվանդ երեխաներին՝ ուրախացնելով նրանց նվերներով:
The Daily Mail-ը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկինը նկարազարդման գրքեր ու Սպիտակ տանը պատրաստված հատուկ Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ է նվիրել երեխաներին:

Նշվում է, որ Մելանյա Թրամփն Օհայո է ժամանել իր ամուսնու հետ, և տեղ հասնելուն պես նախագահը մեկնել է հարկային բարեփոխումների վերաբերյալ քննարկման, իսկ առաջին տիկինը գնացել է հիվանդանոց:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նրան ուղեկցել են նախագահի խորհրդական Քելիան Քոնուեյը և Օհայոյի հանրապետական սենատոր Ռոբ Պորտմանի կինը՝ Ջեյն Պորտմանը:

Նշվում է, որ հաստատությունում Մելանյա Թրամփի համար հատուկ ընդունելություն է կազմակերպվել, որի ժամանակ նրան պատմել են օփիոիդային համաճարակով ծնված երեխաների ու նրանց բուժման մասին:

ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ ինքն այցելել է հիվանդանոց, քանի որ իրեն հետաքրքրում է երեխաների կյանքի բարելավումը և օփիոիդային ճգնաժամի դեմ պայքարը:

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook