Friday, April 26, 2024
Նորություններ

Պետերբուրգում աշխարհում առաջին անգամ նախասրտերի ուռուցքի հեռացման վիրահատություն է իրականացվել

Սանկտ Պետերբուրգի համալսարանի Ն.Ի.Պիրոգովի անվան բարձր բժշկական տեխնոլոգիաների կլինիկայի վիրաբույժները կատարել են ձախ նախասրտի ուռուցքի հեռացման աշխարհում առաջին վիրահատությունը՝ վերին եւ ստորին թոքային երակների վերապլանտացիայով: Համաշխարհային պրակտիկայում հայտնի է միայն երկու դեպք, երբ թոքային երակները հետ են կարել նախասրտում, սակայն ուռուցքը չի հեռացվել, հայտնում է Piter.tv-ն՝ հղում տալով Սանկտ Պետերբուրգի համալսարանի մամուլի ծառայությանը:

Վիրահատությունը կազմակերպել է Պիրոգովի կլինիկայի ուռուցքաբանական բաժանմունքի մասնագետների խումբը՝ բժշկական հարցերով փոխտնօրեն Ռոստիսլավ Պավլովի գլխավորությամբ։ Վիրահատությանը ներգրավված են եղել Ն.Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի կրծքավանդակի ուղվածությամբ վիրաբույժները, սրտի վիրաբուժության եւ ինտերվենցիոն սրտաբանության կենտրոնի մասնագետները, ինչպես նաեւ անեսթեզիոլոգներն ու ռեանիմատոլոգները:

Հայտնի է, որ հիվանդն ավելի քան 13 տարի պայքարել է կրկնվող քաղցկեղի դեմ: Նա մի քանի անգամ վիրահատություն է տարել, սակայն ուռուցքն աճել է, իսկ վիրահատությունից հրաժարվելը մեծացրել է մահվան վտանգը:

Ուռուցքի հեռացման վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ եւ անցել առանց բարդությունների։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook