Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Օգտակար խորհուրդներ ձեռքերի և եղունգների խնամքի համար

Օգտակար նյութերի պակասը դառնում է կոտրատվող, շերտավորվող եղունգների պատճառ: Ուշադրություն դարձրեք, որ ձեր սննդակարգում լինեն մթերքներ, որոնք պարունակում են հետևյալ վիտամինները: Շատ կարևոր է ժամանակին հետևել ձեռքերին, մատնահարդարում անել: Գեղեցիկ տեսք ստանալու համար ձեզ կօգնեն վիտամին E-ի պարունակությամբ կրեմները, որոնք կարելի է օգտագործել ձեռքերի և եղունգների համար՝ օրը երկու անգամ:

Ուշադրություն դարձրեք, որ ձեր սննդակարգում լինեն

Վիտամին A գլխավոր պատասխանը, թե ինչպես շատ արագ աճեցնել եղունգները: Աճի այս վիտամինը կա գազարում, դդումում և բուլղարական պղպեղում:

Վիտամին B օգնում է ամրացնել եղունգները: Եթե նկատել եք ձեր եղունգների վրա սպիտակ գծեր, ապա իմացեք, որ դրանք B խմբի վիտամինների պակասի արդյունք են: Դրան չհասնելու համար օգտագործեք խնձոր, կաղամբ և այլ կանաչ բանջարեղեն:

Վիտամին C․ գեղեցիկ գույնի և հարթ եղունգների գրավականն է: Անպայման ձեր սննդակարգ մցրեք ցիտրուսային մրգեր և հատապտուղներ:

Վիտամին E սրա պակասի դեպքում եղունգները դառնում են չոր և անգույն: Այս վիտամինն առկա է ընկուզեղենում, բուսական յուղերում:

Վիտամին D պատասխանատու է ամրության և կալցիումի նորմալ յուրացման համար: Այս արևային վիտամինը ստանակու համար հաճախ դրսում եկեք:

 12

.100 գ ձիթապտղի յուղ՝ տաքացրած մինչև 40 աստիճան, ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ: Լավ խառնել, ստացված խառնուրդի մեջ դնել մատները 20 րոպե, այնպես որ եղունգները ամբողջովին ընկղմվեն: Հետո եղունգները սրբել խոնավ անձեռոցիկով:

Ձմռանը ձեռքերի խնամքի համար օգտագործեք.

Ձմռանը ձեռքերի խնամքի համար օգտագործեք խիտ բաղադրություն ունեցող յուղեր: Օրինակ կոկոսի: Այն շատ լավ սնուցում է մաշկը:

Եթե ձեռքերի վրա ճաքեր են առաջանում, մերսող շարժումներով քսեք ձիթապտղի գոլ ձեթ, հագեք ձեռնոցներ և թողեք այդպես 1.5 ժամով: Ձեռնոցները հանելուց հետո ցանկալի է ձեռքերը չլվանալ, այլ սրբել անձեռոցիկով:

Շաբաթական մեկ անգամ ձեռքերի համար կատարեքք 10 րոպեանոց ջրային պրոցեդուրաներ՝ ծովի աղով կամ բույսերով: Պրոցեդուրայից հետո քսեք սնուցող կրեմ:

Չոր և անհարթ մաշկի դեպքում քսեք մեղրով պատրաստված դիմակ: Խառնեք մեկ թեյի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ կաթ, մեկ ճաշի գդալ ձիթապտուղի ձեթ, այնուհետև ավելացրեք 3 ճաշի գդալ վարսակի ալյուր և խառնեք: Դիմակից հետո հագեք բամբակից ձեռնոցներ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook