Суббота, 27 апреля, 2024
Մանկան ԱնկյունНовостиSEO

Խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը՝ 6 ամիս և ավելի ժամկետով ՀՀ-ից բացակայելու դեպքում

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են խնամքի նպաստի վճարումը դադարեցնելու հիմքերը: Այդ հիմքերից է երեխայի և (կամ) ծնողի(որդեգրող, խնամակալ)՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելը, որի դեպքում խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Տվյալ պարագայում խնամքի նպաստի վճարումը կարող է վերսկսվել ներկայացված դիմումի հիման վրա և այն վերսկսվում է դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:
Իրավաբան.net

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook