Пятница, 26 апреля, 2024
НовостиЗдоровый образ жизни

Ծխելը հիմնավորելու համար ծխողները հաճախ բերում են հետևյալ փաստարկները:ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ մեր կողմից

Ներկայացնում ենք այն ինչ հաճախ կլսեք ծխողներից,իբրև հիմնավորում.

    • <<Ծխող շատ մարդիկ ապրել են առողջ և երկար>>:

Ճիշտ է,սակայն սա հազվադեպ է հանդիպում:Գրեթե բոլոր ծխողները ունեն լուրջ առողջական խնդիրներ:Հնարավոր է,որ որոշ ծխող մարդիկ ապրել են երկար,սակայն նրանք կապրեին շատ ավելի երկար,եթե չծխեին:Տարիների ընթացղքում ծխելը սահմանափակում է Ձեր շնչառությունը և ֆիզիկական ակտիվությունը: 

<<Միևնույնն է՝ մի օր մահանալու եմ,այդ պատճառով ավելի լավ է ապրեմ այնպես,ինչպես ցանկանում եմ>>:

Ճիշտ է,սակայն սրտի ինֆարկտի,էմֆիզեմայի կամ կաթվածի բարդություններով ապրելը համեմատելի չէ առողջ ապրելու հետ:
Ձեր վաղաժամ մահը բացասաբար է անդրադառնալու Ձեր սիրելիների,ընտանիքի անդամների ր ընկերների վրա:

 <<Ծխելն իմ հաճույքներից մեկն է.դրա համար չեմ ցանկանում թողնել այն>>:

Ծխելն առաջացնում է հաճույքի զգացողություն,որովհետև նիկոտինը կախվածություն առաջացնող թմրանյութ է:Նիկոտինը կառավարում է Ձեր ծխելու ցանկությունը:Եթե թողնեք Ձեր այդ սովորույթը,ապա նորից կարող եք վերահսկել Ձեր կյանքը:
 <<Ես վնասում եմ միայն ինձ>>:
Ճիշտ է,եթե հաշվի չառնենք այն ցավն ու տառապանքը,որը կպատճառեք Ձեր սիրելի մարդկանց Ձեր վաղաժամ կորստով և քրոնիկ հիվանդությամբ և այն վնասով,որը պատճառում է Ձեր ծխախոտից գոյացող երկրորդաին ծուխը շրջապատի մարդկանց:
 <<Ծխելն իմ մոտ առաջացնում է կոմֆրտի զգացողություն>>:
Իսկ սա ընդամեը գովազդային ալիք է,որը կարծես իր նպատակին հասնելով գրավում է բոլոր ծխողների մտածողությունը:Այս արտահայտության տակ թաքնված է ընդամենը լավ գովազդ և ուրիշ ոչինչ:
 
Ապրե՛ք առողջ…
Պատրաստեց՝ Հ. Մ.

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook