Суббота, 27 апреля, 2024
БолезниНовостиԲժիշկներ և հարցազրույցներ

Հարցազրույց գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի հետ

aroxjblog.am-ը հյուրընկալել է բժիշկ-գինեկոլոգ   Տաթևիկ Ղորուխչյանին

Ժամանակակից բժկությունը մեզ առաջարկում է ախտորոշիչ մեթոդների, այսպես  ասած լայն տեսականի, որոնք ունեն իրենց առավելությունը այս կամ այն հիվանդությունը ախտորոշելու դեպքում:  Իր ուրույն տեղն ունի ՈՒՁՀ-ը, որը ինչպես գիտենք կատարում են ներհեշտոցային և տրանսաբդոմինալ եղանակով: Ասացեք խնդրեմ, ե՞րբ եք կատարում ներհեշտոցային ՈւՁՀ: Ո՞ր դեպքերում է այն առավել ինֆորմատիվ տրանսաբդոմինալ ՈւՁՀ-ից:

Այս երկու մեթոդների կատարման եղանակները տարբեր են: Տրանսաբդոմինալ ՈւՁՀ-ի հիմնական նախապայման է  լցված միզապարկը, որի շնորհիվ մենք ստանում ենք լավ վիզուալիզացիա: Այս դեպքում տվիչը տեղադրվում է որովայնի  արաջային պատին: Ն/Հ (ներհեշտոցային) ՈւՁՀ կատարելու համար մեզ անհրաժեշտ  է դատարկ միզապարկ, որը չի ստեղծում դիսկոմֆորտ պացիենտի համա16837815_10208557218990428_1154679045_nր: Այս դեպքում տվիչը տեղակայվում է ներհեշտոցային:
Ն/Հ ՈւՁՀ-ի պարագայում մենք  ստանում ենք ավելի մանրակրկիտ և հստակ տվյալներ արգանդի պարանոցի , մարմնի,ձվարանների և հարակից հյուսվածքների  ստրուկտուրաների վերաբերյալ, բարձր ճշգրտությամբ կարողանում ենք ախտորոշել ոչ միան պաթոլոգիան, այլ նաև  դրա տարածվածության աստիճանը, կատարել գունային դոպլերոգրաֆիա: Մեթոդը հնարավոր է կիրառել միայն կանաց: Աբդոմինալ ՈւՁՀ կատարում ենք դեռ չամուսնացած աղջիկներին, ինչպես նաև ցանկացած ծավալային գոյացության պարագայում պարտադիր կնոջը հետազոտելիս կիրառում ենք համատեղ Ն/Հ  ՈւՁՀ  մանրակրկիտ դետալային զննման նպատակով և համալրում ենք այն աբդոմինալ մեթոդով հստակ չափսեր և փոքր կոնքի մակարդակից վեր գտնվող ստրուկտուրաները տեսնելու ,գնահատելու նպատակով:

-Ի՞նչ է դոպլերոգրաֆիան: Ե՞րբ է ցուցված:

Դոպլերոգրաֆիան հանդիսանում է ՈւՁՀ ենթատիպ, որը հնարավորություն է տալի գնահատել արյան հոսքի բնույթը: Այն լայն կիրառում ունի մանկաբարձական պրակտիկայում , քանի որ տալիս է հնարավորություն գնահատել արյան հոսքի բնույթը պտուղ, մայր, պլացենտա համակարգում: Գինեկոլոգիայում  այն նույնպես տալիս է հնարավորություն գնահատել ռեպրոդուկտիվ համակարգի  արյան մատակարարումը:  Դոպլերոգրաֆիան ունիվերսալ հետազոտություն է , քանի որ ոչ մի պաթոլոգիա չի ընթանում առանց անոթային ցանցի փոփոխության,  արյան հոսքի  վրա թողնելով համապատասխան ազդեցություն: Մի շատ կարևոր հարց նաև նորագոյացությունների առկայության դեպքում՝ թե արգանդի մարմնի, թե ձվարանների, մենք կարող ենք գնահատել գոյացության անոթավորման առկայությունը, բնույթը, տիպը, ինչը մեծ նշանակություն ունի  ախտորոշումը հստակեցնելու համար:
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան հնարավոր է նաև հանդիպել հետևյալ անվանումներով՝  դուպլեքսային, տրիպլեքսային սկանավորում, գունավոր կամ գունային դոպլերային  պատկերում  (Цветовое допплеровское картирование ЦДК )

Դուք կատարում եք նաև վիդեոկոլպոսկոպիա: Ի՞նչ է դա: Ո՞ր դեպքում է այն ինֆորմատիվ:16830467_10208557230310711_1391754365_n

Կոլպոսկոպիան եղել է, կա և կմնա ոսկե ստանդարտ:  Կոլպոսկոպը օպտիկական սարք է, որը ունի մինչև 40 անգամ խոշորացնելու հնարավորություն: Արգանդի պարանոցի հեշտոցային մասը դա այն հատվածն է ամբողջ համակարգի, որը հետազոտելու համար հանդիսանում է ՛՛հեշտ՛՛ հասանելի,  իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելու հարցում կարևորագույններից  մեկն է:  Այսպիսով սկրինինգային նպատակով պարտադիր ցանկացած կին, 35 տարեկանից բարձր հանձնում է PAP թեստ: Ավելի երիտասարդ կանայք  ցուցումների առկայության պարագայում: Եթե PAP թեստի պատասխանում առկա է որոշակի խնդիր, ապա կատարվում են լաբորատոր հավելյալ հետազոտություներ և պարտադիր կոլպոսկոպիա, այսինքն  արգանդի պարանոցի  հեշտոցային հատվածը մանրակրկիտ զննվում է խոշարացման պայմաններում,  մշակվում համապատասխան լուծույթներով ախտաբանական օջախները ցայտուն  դարձնելու նպատակով, և անհրաժեշտության պարագայում  կատարվում է նաև  բիոպսիա, այսինքն՝ հնարավոր է հյուսվածքաբանական քննություն, որը հստակեցնում է ախտորոշումը:  Տեխնիկայի զարգացման հետ զուգահեռ մեծանում են  նաև մեր հնարավորությունները:Այժմ մենք կարող ենք պահպանել տվյալները ֆոտո և վիդեո ֆայլերով,ապագայում համեմատել, պացիենտին տեսանելի բացատրել խնդիրը և զննման  պահին անմիջապես ցույց տալ ախտահարված հատվածը:

-Ո՞ր սեռական ինֆեկցիաներն են ավելի <<հայտնի>>  մեր ժամանակներում:

-Սեռական ճանապարհով փոխանցվող հիմնական հիվանդություններին են՝  խլամիդիոզը, միկոպլազմոզը, սիֆիլիսը, սուսանակը ( գոնորեա ), տրիխոմոնիազը և ուրեոպլազմոզը : Ուրեոպլազմոզի պարագայում՝ ի  տարբերություն մյուս հիվանդությունների  հարուցիչների, ureaplasma urealyticum-ը հանդիսանում է մինչև 80 %  ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց նորմալ միկրոֆլորայի բաղադրիչը:  Ցանկացած սեռավարակ, ինֆեկցիա ուշ ախտորոշման պարագայում ունի իր բարդությունները, այդ իսկ պատևճառով նույնիս աննշան թվացող գանգատի պարագայում պարտադիր անհրաժեշտ է լիարժեք կոմպլեքս հետազոտություն:

-Ներկայացնում ենք մեր ընթերցողներից մեկի հարցը.
— Անվտանգ է արդյոք հղիության ընթացքում կատարվող ՈւՁՀ-ը, արդյո՞ք վտանգավոր չէ պտղի համար:

-ՈւՁՀ վտանգավոր չէ, և ոչ մի բարդության չի բերում: Վարող մանկաբարձ գինեկոլոգը հստակ նշում է հետազոտության ժամկետը և անհրաժեշտության դեպքում  հետազոտություն է նշանակվում: Ժամանակակից սարքավորումները ավելի քան անվտանգ են:

Ի՞նչ է մենոպաուզան: Կինը այդ ընթացքում ինչի՞ն պետք է պատրաստ լինի: Ի՞նչ ֆունկցիոնալ փոփոխություններ են  կատարվում կնոջ օրգաիզմում:

Մենոպաուզան  դա կնոջ կյանքի մի էտապ է, երբ դաշտանայի16831242_10208557219950452_779662986_nն ցիկլը դադարում է, այսինքն՝ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի մարում է: Նախադաշտանադադարային շրջանում արդեն սկսվում են որոշակի փոփոխություններ կնոջ հորմոնալ ֆոնի հետ կապված: Փոխվում է ձվարանների կողմից արտադրվող հորմոնների բալանսը,  հետևաբար ամբողջ օրգանիզմում առկա հորմոն կախյալ հյուսվածքների և օրգան համակարգերի կողմից տեղի են ունենում փոփոխություններ: Հաճախ հենց այս շրջանում են ակտիվանում քրոնիկ հիվանդությունները, կամ ի հայտ գալիս գինեկոլոգիական խնդիրներ, ախտաբանական պրոցեսներ: Սա այն ժամանակահատվածն է, երբ կինը պարտավոր է ավելի ուշադիր լինել և կատարել հերթական այցերը գինեկելոգի մոտ  սկսաց նախադաշտանադադարային  շրջանից, որը շատ ավելի ուշադրության է արժանի: Պերիմենոպաուզալ շրջանում պարտադիր է PAP  քննություն և Ն/Հ ՈւՁՀ, հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը կախված է արդյունքներից: Անկախ տարիքային խմբից, դաշտանային ցիկլի ցանկացած փոփոխությունների պարագայում՝  ցիկլի բնույթի փոփոխություն, դաշտանային արյան կորստի( քանակի ) ավելացում , դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրություն և պոստկոիտալ ( սեռական ակտից հետո ) արյան հետքերի առկայության դեպքում պարտադիր դիմել նեղ մասնագետի: Մենոպաուզայի շրջանում  պետք է շարունակել ռեգուլյար այցերը և հատկապես արյունային արտադրությունը երբեք չանտեսել:

Այժմ երիտասարդները, մինչ ընտանիք կազմելը դիմում են գինեկոլոգի հետազոտվելու նպատակով: Նրանց մոտ որո՞նք են հիմնական խնդիրները :Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին:

Իրոք, ի տարբերություն 7-10 տարի արաջվա մեր տվյալներին,այժմ այդ կուլտուրան  ձևավորվում է: Խնդիրների բնույթը տարբեր է,  բորբոքային-ինֆեկցիոն ֆակտոր, ձվարանային դիսֆունկցիաներ, սակայն դիմելիության պարագայում այս խնդիրները բուժվում են և հեռակա բարդությունների քանակը նվազում է: Ռեգուլյար այցերը անկախ սեռական կյանքի առկայությունից ապահովագրում են պացիենտին և բարձրացնում բժշկի աշխատանքի էֆֆեկտիվությունը:

-Շնորհակալություն…

Տաթևիկ Ղորուխչյանի հետ կապ հաստատելու համար՝ http://www.korukhchyan.com/

Ապրեք Առողջ…
Նյութի աղբյուրը ՝ http://aroxjblog.am

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook