Tuesday, February 24, 2026
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչու՞ են սեքսից հետո լացելու, ուտելու կամ ծխելու ցանկություն ունենում

Սեքսից հետո կանայք ունենում են շատ տարբեր ցանկություններ՝ խոսել, գրկախառնվել, պառկած մնալ, գնալ ուտելու կամ սուրճ խմելու, ինչ-որ մեկը ծխախոտ է միացնում, որոշները վազում են ցնցուղ ընդունելու:

🔺Որոշ կանայք հակված են ավելորդ հուզականության և արցունքների:

➡️ Որտեղի՞ց են գալիս արցունքները:

Անտարբերությունը, արցունքները, հուզական դեպրեսիան սեռական գործունեությունից հետո՝ հետկոիտալ դիսֆորիա կոչվող վիճակին բնորոշ զգացողություններ են:

☑️ Արցունքները կարող են կապված լինել սեռական հիասթափության հետ. Ճնշված վիճակ, որը տեղի է ունենում ուժեղ գրգռումից հետո սեռական դժգոհության հետևանքով:

☑️ Հաճախակի սեռական հիասթափությունները կարող են հանգեցնել ընդհանուր կամ որոշակի զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների բացասական ընկալման:

🔺Ուրախության արցունքները ամենահիասքանչ բանն են, որ կարող են պատահել սեքսի ընթացքում կամ դրանից հետո:

🔺Այն ամենը, ինչ կուտակված էր ներսում, հանկարծակի ազատվում է և մարմինը պատրաստ չլինելով այդպիսի երջանկության, որպես արդյունք ՝ արցունքներով է արտահայտում:

‼️Սեքսից հետո սնունդը, ծխախոտը, մաստակը օրալ նևրոզի նշաններ են: Հաճախ դրանք փոխլրացնող և հանգստություն բերող էֆեկտ են ունենում: Երբեմն սնունդ ընդունելը ծախսած էներգիայի լրացման ֆունկցիա է իրականացնում:

‼️Ցնցուղ ընդունելու շտապելու մոլուցքային ցանկությունը կապված է մանկական արգելքների և այն մտքի հետ, որ սեքսը «կեղտ է», այնինչ խորհուրդ է տրվում մշակել այն համոզմունքը, որ հակառակ դեպքում որևէ հաճույքի մասին խոսք լինել չէր կարող:

🔺Տղամարդկանց մեծ մասի մոտ, օրգազմից անմիջապես հետո, տեղի է ունենում գրգռման կտրուկ անկում, արյան ճնշման անկում և ցանկացած խթանում կարող է տհաճ կամ նույնիսկ ցավոտ լինել:

🔺Կնոջ մոտ օրգազմի ի հայտ գալուց հետո գրգռումը դանդաղորեն է նվազում և նրան կարող է անհրաժեշտ լինել կա՛մ հետագա խթանում ՝ երկրորդ օրգազմ զգալու համար, կա՛մ զուգընկերոջ կողմից քնքշության դրսևորումներ ՝ մերձեցումից աստիճանաբար դուրս գալու համար:

‼️Քանի որ տղամարդկանց և կանանց այս գործընթացները կարող են չհամընկնել, առաջանում է մտերմության ընդմիջման զգացողություն, ինչը հանգեցնում է տրամադրության ֆոնի անկմանը:

‼️Այս ամենը իմանալը կարծում ենք կօգնեն ձեզ ստեղծել և պահպանել ներդաշնակ հարաբերություններ:

x Close

Like Us On Facebook