Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

ԱՆՎՃԱՐ բուժզննում ժամկետային զինծառայողների ծնողների համար

ԱՆՎՃԱՐ բուժզննում ժամկետային զինծառայողների ծնողների համար ❗️

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հունվարի 28-ի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-ամյակի առթիվ կազմակերպում է ԱՆՎՃԱՐ ակցիա՝ ժամկետային զինծառայողների ծնողների համար:

Այսպիսով՝ հրավիրում ենք անցնելու

🔸ԱՆՎՃԱՐ գերձայնային (սոնոգրաֆիկ) (կրծքագեղձ, վահանաձև գեղձ, որովայնի օրգաններ և փոքր կոնք) հետազոտություններ,
🔸 ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություն,
🔸 ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն՝ բժշկի ցուցոմով և կնիքով ուղեգրով, որում նշված են հետազոտության հատվածները:
Կոնտրաստանյութը ներառված չէ անվճար հետազոտության մեջ: Նաև հարկավոր է հետազոտության ներկայանալ կրեատինինի պատասխանով:
🔸 ԱՆՎՃԱՐ նեղ-մասնագիտական խորհրդատվություն հետևյալ ոլորտներում՝ մամոլոգիա, ուրոլոգիա:

‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հաշվի առնելով սարք-սարքավորումների և մասնագետների գերծանրաբեռնվածությունը՝ տեղերը, ցավոք, սահմանափակ են:

🔺 Գերձայնային (սոնոգրաֆիկ) հետազոտություն կանցկացվի 60 քաղաքացիներին,
🔺 մամոգրաֆիա՝ 30 քաղաքացիներին,
🔺 ՀՇ՝ 20 քաղաքացիներին,
🔺 նեղ-խորհրդատվություն՝ 40 քաղաքացիներին։

ℹ️ Հետազոտություններին ներկայանալ զինծառայող որդի ունենալու հավաստագրով (Զինվորական կոմիսարիատներից) և անձը հաստատող փաստաթղթով:

📞 Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք +37410205050 հեռախոսահամարով

Leave a Reply

x Close

Like Us On Facebook