Իտալական քաղաքն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Իտալական Իվրեա քաղաքը, որը հայտնի է որպես Olivetti գրամեքենաների արտադրության վայր, ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին կիրակի հայտարարել են համաշխարհային կազմակերպությունն ու Իտալիայի մշակույթի նախարարությունը:
«Պիեմոնտ մարզում տեղակայված արդյունաբերական Իվրեա քաղաքը զարգացել է որպես փորձարարական հարթակ գրամեքենաներ, մեխանիկական հաշվիչ սարքեր և համակարգիչներ արտադրող Olivetti ընկերության համար: Քաղաքում գտնվում են խոշոր գործարան, վարչական շենքերը, ինչպես նաև մասնագիտացված տարածքներ՝ նախատեսված սոցիալական ծառայությունների բնակության համար»,- հայտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ն:
Իտալական քաղաքի ներառումը մշակութային ժառանգության ցանկում տեղի է ունեցել Բահրեյնում անցկացվող ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստի շրջանակներում: