Wednesday, February 11, 2026
Նորություններ

Նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2025 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները

«Պատմական և շրջադարձային. այսպիսինն էր առողջապահական ոլորտի համար 2025 թվականը, եթե փորձեմ 2 բառով բնութագրեմ տարին»,- 2025 թվականը ամփոփող մամուլի ասուլիսին, նախքան իրականացված ծրագրերին անցնելը, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

📌 Տարվա գլխավոր ձեռքբերումը առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն է. կարևորագույն բարեփոխում, որն իր ազդեցության մասշտաբներով բնավ էլ ոլորտային չէ:

Ապահովագրության ներդրումից շուրջ 40 օր անց, այս համակարգով արդեն բուժծառայություն է տրամադրվել 590 847 դեպքով:

2025 թվականին մայրական մահացությունը նվազել է` արձանագրելով աննախադեպ ցուցանիշ. նվազումը 2024 թվականի համեմատ 84% է:

🤱 Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում 2025 թվականին ծնվել է 561 երեխա, որոնցից 15-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:

👂 Փոխհատուցվել է 25 երեխայի ականջի խխունջի պատվաստման վիրահատության և 1 տարվա վերականգնողական բուժման արժեքը:

Ավելացել են Նորածնային սքրինինգները. Հայաստանի բոլոր ծննդատներում իրականացվում է նորածնային 8 սքրինինգ:

Կատարվել է էպիլեպսիայի բուժման 24 վիրահատություն, ինչպես նաև ոսկրածուծի աուտոգեն 6 և ալոգեն 1 փոխպատվաստում:

Երեխաների, հղիների և ծննդկանների համար արյան բաղադրամասերի տրամադրումը դարձել է անվճար։

Առաջին անգամ 2025 թվականին իրականացվել է Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերի ներդրման ծրագիրը: Մինչև 18 տարեկան 1000 երեխա այս ծրագրի շահառու է:

▪️ Ծրագրի մեկնարկի, սարքերի ձեռքբերման համար Կառավարությունն այս տարի 800 մլն դրամ է հատկացրել:

🩻 2025 թվականին առողջապահության նախարարությունը մարզային 6 բժշկական կենտրոնի տրամադրել է համակարգչային շերտագրման սարք (ԿՏ): Մամոգրաֆիկ 10 սարքավորում այս տարի կտրամադրվի և՛ մարզային, և՛ երևանյան բուժկենտրոններին:

Առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների վարձատրությանն ուղղվել է շուրջ 6,5 մլրդ դրամ` ի հավելումն նրանց հիմնական աշխատավարձի` բոնուսային վարձատրությունների տեսքով:

▪️ Բոնուսային ֆոնդը 2019թ. նկատմամբ 2025 թվականին աճել է շուրջ 2.26 անգամ:

🏗️ 2025թ. ավարտվել են 14 առողջապահական հաստատությունների կառուցման/վերակառուցման և վերազինման աշխատանքները․

▪️ Մեկնարկել են 16 առողջապահական հաստատությունների նախագծանախահաշվային աշխատանքները:

▪️ 2025թ մեկնարկել և շարունավում են 40 առողջապահական հաստատությունների կառուցման/վերակառուցման աշխատանքները:

🎙️ Ասուլիսին նախարարը պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերում էին ապահովագրության գործարկման փուլին:

🩸 Ասուլիսից հետո լրագրողները շրջայց են կատարել Արյան Բանկի նորակառույց, վերազինված շենքում, ծանոթացել պայմաններին, որից հետո ցանկացողներին տրվել է անվարձահատույց դոնոր դառնալու հնարավորություն:

x Close

Like Us On Facebook