Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես ճիշտ օծվել

Ինչպես հայտնի է,  մարդիկ գնահատում են դիմpo35ec9rwcացինին ոչ  միայն արտաքին տեսքով, այլ նաև հոտով, ընդ որում շատ դեպքերում երկրորդը ավելի մեծ դեր է խաղում, քան  առաջինը:

Ինչպես ճիշտ օծվել

Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին:

Էսթե Լաուդերը առաջարկում է օծանելիքը փչել <օդում>  և մտնել օծանելիքի ամպերի մեջ: Սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թևթև  և  թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն:

Որոշ մասնագետներ պնդում են , որ օծանելիքը  պետք է քսել ծոծրակին, ձեռքի ափի ստորին  հատվածում դաստակի ծալքի  մասում, ականջների և  ուսերի հետնամասում, այս  հատվածներում արյունատար անոթները շատ մակերեսային են և բույրն ավելի երկար է պահպանվում:

Ճարպոտ մաշկ  ունեցողների վրա բույրը պահպանվում է ավելի երկար, քան չոր մաշկ  ունեցող  մարդկանց վրա: Չոր  մաշխ ունեցողներին  խորհուրդ է տրվում օծանելիք քսելուց առաջ քիչ քանակությամբ  յուղոտ քսուք գործածել, որ օծանելիքը երկար բուրի:

Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով և  մութ տեղում: Արևի ճառագայթներից  օծանելիքը գոլորշանում է:

Որպեսզի ստուգեք արդյոք տվյալ օծանելիքի հանդեպ  ալերգիա ունեք,  նախ այն պետք է քսել դաստակի ծալքի մոտ: Եթե 1  ժամվա ընթացքում  մաշկի վրա գրգռվածություն  և  կարմրություն  չի առաջացել, ապա  ալերգիա  չունեք:

Իսկ եթե  ձեր ալերգիան <օդային> է ` առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն կկողմնորոշվեք: Եթե նոր օծանելիք օգտագործելուց  հետո գլխացավ, ծանրության  տհաճ զգացողություն, արցունքարտադրություն  կամ քոր չի առաջացնում, ուրեմն դա ձեր  օծանելիքն է:

Օծանելքով պետք չէ <լողանալ> , այն պետք է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ  զգացվի ափից մինչև նախաբազուկն ընկած հեռավորությունից:

630thinkstock_mansmellingwoman

Եթե չեք զգում օծանելիքի  բույրը, ուրեմն դա  Ձեր օծանելիքն է: Պետք չէ լողանալ օծանելիքով, համոզված եղեք` ում պետք է, նա զգում է :

Ապրեք առողջ…
Պատրաստեց` Լ. Բունիաթյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook