Ովքե՞ր պետք է կաթնաշոռ չուտեն
Կաթնաշոռը բավական օգտակար է օրգանիզմի համար. դրա մեջ կան սպիտակուց, ամինաթթուներ, կալցիում, վիտամիններ, մակրո- եւ միկրոտարրեր։ Կաթնաշոռը նպաստում է ոսկրային հյուսվածքի ամրացմանը, բավական արդյունավետ է լյարդի հիվանդությունների կանխման համար, ինչպես նաեւ նպաստում է աղիների կծկումների կարգավորմանը։
Ինչպես նշել է սննդաբան Տամարա Կրամչենինովան, կաթնաշոռի մշտական օգտագործումը հանգեցնում է արյան մեջ հեմոգլոբինի բարձրացմանը եւ նյարդային համակարգի աշխատանքի բարելավմանը, տեղեկացրել է solenka.info-ն։
Բացի այդ, կաթնաշոռի շնորհիվ նվազում է սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգը, անոթները դառնում են ավելի ամուր, իջնում է խոլեստերինը։
Բայց կան նաեւ հակացուցումներ. այդ մթերքը չպետք է ուտեն կաթնային սպիտակուցից ալերգիա եւ երիկամների հիվանդություններ ունեցող մարդիկ։ Հակացուցումներից է նաեւ անհատական անմարսելիությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի զգույշ վերաբերվել կաթնաշոռին աթերոսկլերոզ կամ ճարպակալում ունեցող մարդկանց։