Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Աթենքում ձյուն է եկել

Հունաստանում անսովոր ցուրտ գարուն է սկսվել. Աթենքում ձյուն է եկել, երկրի մի շարք շրջաններում սառցակալման եւ ձյան պատճառով փակ են ճանապարհները, ցրտի պատճառով չեղարկվել են պարապմունքները Ատտիկայի դպրոցներում։

«Ֆիլիպ» ցիկլոնը ցուրտ օդային հոսանքներ է բերել Եվրոպայի հյուսիսից։ Սեզոնի համար ցածր ջերմաստիճանները, տեղ-տեղ՝ ուժեղ սառնամանիքները եւ ձյունը կշարունակվեն մինչեւ կիրակի՝ մարտի 13-ը, տեղեկացրել է EMY Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Հունաստանի հյուսիսում 7-10 աստիճան սառնամանիքներ են։

Աթենքում հինգշաբթի օրը ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով Ցելսիուսի 1 աստիճանի, ձյուն է տեղացել, որն արագ հալվել է։ Բայց ուրբաթ գիշեր նորից մեկ-երկու սանտիմետր ձյուն է տեղացել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook