Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ամենաարդյունավետ միջոցներն ատամի ցավը մեղմելու համար

Ատամի ցավն այն խնդիրն է, որի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Այն ոչ միայն անտանելի է լինում, այլև հաճախ վկայում է բավական լուրջ առողջական խնդիրների մասին, որոնք անտեսելը կարող է վատ հետևանքներ ունենալ:

Սակայն լինում են դեպքեր, երբ բժշկին դիմելու հնարավորությունն չկա, իսկ ցավից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել, և հենց այս ժամանակ էլ օգնության են հասնում առաջին բուժօգնության միջոցները, որոնք որոշ ժամանակով մեղմում են սաստիկ ցավը մինչ մասնագետին դիմելը:

Ցավազրկող դեղամիջոց

 Ցավազրկող դեղամիջոցները որոշ դեպքերում բավական արդյունավետ են լինում, ուստի սաստիկ ցավը մեղմելու համար կարելի է առաջին հերթին նման որևէ դեղամիջոց ընդունել: Շատ արդյունավետ կարող է լինել պարացետամոլը, սակայն ցանկալի է օգտագործել դիկլոֆենակ պարունակող դեղամիջոցները, որոնք շատ ավելի արդյունավետ են լինում ատամի ցավի դեմ պայքարում:

Մեխակի յուղ

Շատ արդյունավետ բնական միջոց կարող է լինել մեխակի յուղը, ուստի ցավը մեղմելու համար կարելի է նաև մեխակի յուղով թրջված բամբակ դնել ախտահարված ատամին: Այս միջոցն անչափ արդյունավետ է անգամ իմաստության ատամի ցավի դեպքում:

Սառույցով կոմպրես

Դեմքի կամ ատամնների տրավմաների, այտուցների կամ արյունահոսությունների դեպքում անչափ արդյունավետ են սառույցով կոմպրեսները, որոնք ոչ միայն մեղմում են ցավը, այլև նվազեցնում են բորբոքումների մակարդակը: Սակայն լուրջ վնասվածքների դեպքում սա կարող է զուտ ժամանակավոր բնույթ կրող միջոց լինել, քանի որ նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

Աղաջրով ողողումներ 

Եթե նշված բոլոր մեթոդներն անարդյունավետ են, ապա կարելի է դրանց հետ մեկտեղ կիրառել նաև աղաջրով ողողումներ: Պարզապես հարկավոր է աղը լուծել գոլ ջրի մեջ ու կիրառել ողողումների համար:

Ատամները մաքրելու համար նախատեսված թել 

Շատ հաճախ ատամի ցավը պայմանավորված է լինում ատամների միջև սննդի մնացորդների կուտակմամբ, իսկ դրանցից ազատվելու լավագույն միջոցները հատուկ սարքերի կամ հասարակ ատամի թելի գործածությունն է:

Զգայուն ատամների համար նախատեսված հատուկ մածուկներ 

Եթե ցավը պայմանավորված է ջերմաստիճանների նկատմամբ ատամների գերզգայունությամբ, ապա այն կարելի է զգալիորեն մեղմել հատուկ զգայուն ատամների համար նախատեսված մածուկների գործածության շնորհիվ: Սակայն հարկ է հիշել, որ նման մածուկները նախ պետք է մի քանի րոպե քսել ու թողնել ատամներին, որից հետո միայն մաքրել խոզանակով ու ջրով:

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook