Wednesday, May 1, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ամուսնական դավաճանությունները եվ նրանց դրդապատճառները

Ինչու՞ են դավաճանում ամուսինները

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին: Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում ենայդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկեանվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը Ձերմեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատկաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:
Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատումեն չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի ևավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի երիտասարդ ընկերուհի: Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ: Եթե համակարգենք հիմանական հոգեբանական և սեքսուալ պատճառները տղամարդկանց և կանանց դավաճանությունների մենք կունենանք հետևյալ տարբերակները.
• Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:
• Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ անդորրը իրենց ամուսնության մեջ:
• Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:
• Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:
• Երբեմն դավաճանում են ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:
• Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մաս, իր կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունը, որովհետև դա ընկերական շրջապատում ավելնորդ գլուխ գովելու և ինքնահաստատման գործոն է:
• Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:
• Դավաճանության սպորտսմեններ, որոնք ունեն նույնիսկ գրառումներ անուններով, տարեթվերով և նրանց հետաքրքրությունը միայն քանակն է, և ոչ թե սեռական հարաբերությունը:
• Կան մարդիկ, որոնք սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:
• Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրականացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց դա համարում են, որ դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:
• Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների դրանով լրացնում են չստացված սերը և ուշադրությունը, որից նրանք զրկված էին մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնող և՛ սեքսուալ զուգընկեր:
• Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում են հոգեկան շեղումներ:
• Լինում են դեպքեր երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմանկան հաճույք է:
Իհարկե դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև կան երկակի ստանդարտներ հասարակությունում: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունները “ողջունելի” է, իսկ կնոջը` քննադատելի: Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն: Բացի դրանից կանայք ավելի շատ են ապրում հիասթափություն դավաճանություններից քան տղամարդիկ և ի վերջո տղամարդը ավելի խանդոտ են և ցավալի են ընդունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետևանքներով:

 

Մի խոսքով եթե դուք Ձեզ ծրագրել եք դավաճանությանապա դուք գողանում եք Ձեր երկրորդ կեսի երջանկությունըՁեզ ես առաջարկումեմ լինել ազնիվ նայել մի քանի քայլ առաջ և չփոխել կարճաժամկետ հաճույքները ընտանեկան արժեքների հետ:

 

Հեղինակ՝ Կարեն Թոփչյան

Աղբյուրը՝ sexology.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook