Wednesday, October 8, 2025
Նորություններ

Առաջին ծնունդը ՀՀ-ում՝ կորոնավիրուսի դրական թեստով կնոջից

Ապրիլի 16-ին ՀՀ-ում գրանցվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստն ի սկզբանե դրական է եղել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարչտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե երեխան, թե մայրն իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի ապրիլի 17-ին: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook