Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Առողջական ինչ լուրջ խնդիրների մասին կարող են հուշել շուրթերի չորությունն ու ճաքերը

Շուրթերի չորությունն ու ճաքերը կարող են շատ տհաճ զգացողություններ առաջացնել, սակայն քչերին է հայտնի, որ նման ճաքերը ոչ միշտ են լինում միայն սխալ խնամքով կամ արտաքին գործոններով պայմանավորված կոսմետիկ խնդիր։ Որոշ դեպքերում ճաքերը հուշում են ներքին օրգանների հիվանդությունների մասին, որոնք կարող են շատ վտանգավոր լինել։

Մասնագետների խոսքով՝ շուրթերի ճաքերի պատճառ կարող են դառնալ այնպիսի լուրջ խնդիրները, ինչպիսին են ատամների ու լնդերի հիվանդությունները, հերպեսը, աղեստամոքսային տրակտի օրգանների հիվանդությունները, շաքարային դիաբետը, ճարպակալումը, սեբորեան, օրգանիզմում վնասակար միկրոֆլորայի առկայությունը, վահանագեղձի հիվանդություններն ու ավիտամինոզը։ Ընդ որում՝ այս խնդիրն առավել հաճախ է ի հայտ գալիս թուլացած իմունային համակարգ ունեցողների մոտ։

Սովորաբար մարդիկ պատշաճ ուշադրություն չեն դարձնում նման ճաքերին և փորձում են ազատվել դրանից խոնավացնող միջոցներով, սակայն պարբերաբար ի հայտ եկող ճաքերը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու պարզել խնդրի առաջացման պատճառը։ Եթե ներքին օրգանների հետ կապված որևէ խնդիր չախտորոշվի, ապա կարելի է փորձել բուժել մաշկը կոսմետիկ միջոցներով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook