Monday, November 17, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Բացառիկ վիրահատություն, ինչի արդյունքում երեխայի մոտ վերականգնվեց ինքնուրույն և անարգել շնչառությունը

Օգոստոսի վերջին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմեցին ծնողներ իրենց փոքրիկի հետ՝ գանգատվելով դժվարացած ու աղմկոտ շնչառությունից։ Ընդունման պահին երեխան ընդամենը 11 օրական էր։

Մեր անձնակազմի համախմբված թիմային աշխատանքի և արագ կազմակերպված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշվեց քթըմպանի գոյացություն․ բացառիկ երևույթ այս տարիքային խմբում և կյանքին սպառնացող իրավիճակ։

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում հաջողվեց ապահովել վերին շնչուղիների անցանելիությունը ոչ ինվազիվ միջոցներով։ Սա հնարավորություն տվեց օպտիմալ պայմաններում ներգրավելու Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետներին։

Այնուհետև սեպտեմբերի 24-ին, ընդհանուր անզգայացման պայմաններում, բժիշկներ Գրիգորի Խաչատրյանը, Գնել Անանյանը և Նարեկ Մկրտչյանը իրականացրեցին Հայաստանում առաջին անգամ կատարված և համաշխարհային պրակտիկայում բացառիկ վիրահատություն։

Հաշվի առնելով վիրահատության ռիսկերը և հնարավոր բարդությունները՝ անզգայացումը վարեց կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը։

Մի քանի ժամ անց երեխայի մոտ վերականգնվեց ինքնուրույն և անարգել շնչառությունը։ Այժմ փոքրիկի վիճակը բավարար է։

x Close

Like Us On Facebook