Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Բժշկական կազմակերպություններում մատուցվող ծառայությունների դիմաց ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՈՒՄ ընդունվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ձևով

Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

💳Բժշկական կազմակերպություններում մատուցվող ծառայությունների դիմաց ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՈՒՄ ընդունվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ձևով:

💡«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենք`
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=160074

Երևանի և մարզերի վարչական կենտրոններում օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն:

💡Ինչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ

💳 ՊՈՍ տերմինալի միջոցով`
քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:
🏧Վճարային տերմինալի միջոցով`
հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:
📲Բջջային հավելվածի միջոցով`
բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:
🏦 Բանկային փոխանցման միջոցով`
բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:

2024 թվականի հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի նաև այլ բնակավայրերում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook